Ովքեր չեն գիտակցում մեր նահատակների առաքելությունն ու զոհողությունները, նրանք անարժեք, բարոյազուրկ մարդիկ են. Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել «Եռաբլուր» զինվորական պանթեոնից՝ հետևյալ կից գրառմամբ.

«Հատկապես սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին Եռաբլուրում մեծաթիվ հիշատակման արարողություններ են` եկեղեցական կարգով և հայկական ավանդույթների շրջանակներում:

Ովքեր չեն գիտակցում մեր նահատակների առաքելությունն ու նրանց` մեզ պարգևած կյանքն ու զոհողությունները, նրանք անարժեք, բարոյազուրկ և գաղափարապես տկար մարդիկ են: Այն ազգերը, հասարակությունները, որոնք չեն գիտակցում նահատակված անձանց առաքելությունը գոյատևելու շանս պարզապես չունեն:

Հավերժ փա՛ռք մեր նահատակներին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031