Բաժիններ՝

Ավիգդոր Լիբերմանն Իրանի դեմ պատժամիջոցները որակել է «կրիտիկական հարված» Սիրիայում Իրանի ներկայությանը

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները վերականգնումը որակել է որպես «կրիտիկական հարված» Մերձավոր Արեւելքում, ներառյալ Սիրիան, նրա ներկայությանը։

Նոյեմբերի 5-ին Վաշինգտոնի ժամանակով ժամը 00:00-ից (Երեւանի ժամանակով ժամը 09:00-ից) վերստին ուժի մեջ են մտել Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները, որոնք գոյություն ունեին նախքան 2015 թվականին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ստորագրումը: Պատժամիջոցների օբյեկտներ են դառնում նախ եւ առաջ Իրանի նավթային ճյուղը, ինչպես նաեւ նրա բանկային հատվածը, նավաշինությունը եւ ծովային փոխադրումները, տնտեսության մի շարք այլ ճյուղեր:

Դրանք ուղղված են ոչ միայն Թեհրանի, այլեւ այն երկրների ու արտասահմանյան ընկերությունների դեմ, որոնք գործարար կապեր են պահպանում իրանցի գործընկերների հետ:

«Միացյալ Նահանգները միանգամից կրիտիկական հարված են հասցնում Իրանի ներկայությանը Սիրիայում, Լիբանանում, Գազայում, Իրաքում եւ Եմենում»,- գրել է Լիբերմանը Twitter-ում: Իսրայելի ԱԳ նախարարությունում նաեւ նշել են, որ պատժամիջոցները կարեւոր քայլ են ուղղված այն բանին, որ այաթոլլաներին համոզեն հրաժարվելու ահաբեկչական գործունեությունից, որն սպառնում է մեր տարածաշրջանին»: Ավելի վաղ ԱՄն-ի նախագահ Դոնալդ Թրամփին «պատմական քայլի» համար շնորհակալություն է հայտնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս