Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է սիրիացի գործընկերոջ հետ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է սիրիացի գործընկեր Էսադ Հասան Շեյբանիի հետ։ Թուրքիայի դիվանագիտության ղեկավարը մեղադրանքների տարափ է տեղացել «Սիրիայի դեմոկրատական ուժեր» ընդդիմադիր կառույցի նկատմամբ։

««Իսլամական պետության» դեմ պայքարի անվան տակ բաժանարար օրակարգ իրականացնող Սիրիայի դեմոկրատական ուժերը (ՍԴԳ) այլևս պետք է հրաժարվեն այդ օրակարգից։ Կարևոր է, որ Սիրիայում գործող որևէ ահաբեկչական կազմակերպություն ոչ տարածաշրջանի որևէ երկրի, ոչ էլ մեզ համար չդառնա սպառնալիք», – ասել է Ֆիդանը։

Շեյբանին իր հերթին հայտարարել է, որ ՍԴԳ-ի հետ երկխոսության մեջ իրենք հիմք են ընդունում «մեկ երկիր, մեկ բանակ և մեկ տարածք» բանաձևը։

Իսրայելի սպառնալիքները շարունակում են վտանգել մեր անվտանգությունը և խախտել մեր տարածքները՝ նոր շրջաններում», – հավելել է Սիրիայի արտգործնախարարը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031