Բաժիններ՝

ՉԺՀ-ի ներմուծման ծավալն առաջիկա 15 տարում կգերազանցի 40 տրլն դոլարը. Սի Ցզինպին

Չինաստանի կողմից ներմուծվող ապրանքների եւ ծառայությունների ընդհանուր ծավալն առաջիկա 15 տարում կգերազանցի 40 տրիլիոն դոլարը: Նոյեմբերի 5-ին այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը՝ Շանհայում ելույթ ունենալով Ներմուծական ապրանքների առաջին չինական միջազգային ցուցահանդեսի (CIIE) բացման արարողությանը։

«Կանխատեսումների համաձայն՝ Չինաստանի կողմից ներմուծվող ապրանքների եւ ծառայությունների ծավալն առաջիկա 15 տարում կգերազանցի համապատասխանաբար 30 տրիլիոն դոլարը եւ 10 տրիլիոն դոլարը»,- ասել է Չինաստաանի ղեկավարն՝ ընդգծելով, որ կշարունակվի շարժումը շուկա մուտքի հետագա ընդլայնման ուղղությամբ: Սի Ցզինպինը հիշեցրել է, որ այս տարվա ապրիլին ինքը հայտարարել է Չինաստանի շուկա մուտքի ընդլանյման մի շարք միջոցառումների մասին, եւ գործնականում դրանք բոլորն էլ իրականացվել են:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՉԺՀ-ի առեւտրի նախարարությունը եւ Շանհայի կառավարությունը: Միջոցառումը տեղի կունենա մինչեւ նոյեմբերի 10-ն Ազգային ցուցահանդեսային կոնգրես-կենտրոնում: Ինչպես իր հայտարարության մեջ հայտնել է Սի Ցզինպինը, ցուցահանդեսին մասնակցում են 3,6 հազար ընկերություններ ամբողջ աշխարհից, որոնք իրենց արտադրանքն են ներկայացնում 300 հազար քառակուսի մետր ընդհանուր ցուցահանդեսային տարածքում: Սպասվում է, որ ցուցահանդես կայցելեն շուրջ 400 հազար չինացի եւ օտարերկրացի գնորդներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս