
«Այն ամենն, ինչ այժմ մենք ցանկանում ենք, նրան թաղելն է նրա ընտանիքի մյուս անդամների հետ». Խաշկոջիի որդիները պահանջել են իրենց վերադարձնել հոր մարմինը. CNN

Սաուդացի լրագրող Ջամալ Խաշկոջիի որդիները, որին սպանել են Ստամբուլում թագավորության հյուպատոսարանում, պահանջել են իրենց վերադարձնել հոր մարմինը, որպեսզի իրենք կարողանան նրան հողին հանձնել: Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը:
«Այն ամենն, ինչ այժմ մենք ցանկանում ենք, նրան թաղելն է Ալ Բաքիում (գերեզմանատուն) Մեդինայում (Սաուդյան Արաբայում)՝ նրա ընտանիքի մյուս անդամների հետ: Ես այս մասին խոսել եմ սաուդյան իշխանությունների հետ, եւ հուսով եմ, որ դա շուտով տեղի կունենա»,- մեջբերում է հեռուստաալիքը Սալահ Խաշկոջիի՝ սպանված լրագրողի ավագ որդու խոսքը:
Սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջին, որը հայտնի էր Էր Ռիադի քաղաքականության վերաբերյալ քննդատական հոդվածներով, կորել է հոկտեմբերի 2-ին՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն այցելելուց հետո: Հոկտեմբերի 20-ին սաուդյան իշխանությունները հայտնել են, որ լրագրողը դիվանագիտական առաքելության շենքում սպանվել է կոնֆլիկտի հետեւանքով, սակայն միջադեպի մանրամասները չեն ներկայացրել, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: