Բաժիններ՝

ԿԺԴՀ-ի և Կուբայի ղեկավարները բանակցություններ են վարել Փհենյանում

ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունը եւ Կուբայի Պետխորհրդի եւ Նախարարների խորհրդի ղեկավար Միգել Դիաս Կանել Բերմուդեսը բանակցություններ են վարել Փհենյանի «Փեքվավոն» պատվավոր հյուրերի նստավայրում: Այս մասին հայտնել է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։

«Ընկեր Կիմ Չեն Ունը եւ ընկեր Միգել Մարիո Դիաս Կանել Բերմուդեսը միմանց իրազեկել են երկու երկրների կուսակցությունների եւ պետական ղեկավարության գործունեության հաջողությունների եւ փորձի մասին, որոնք պայքարում են հանուն սոցիալիզմի զարգացման»,- հայտնում է գործակալությունը հանդիպման մանրամասնությունները:

Նշվում է, որ ԿԺԴՀ-ի եւ Կուբայի ղեկավարները քննարկել են տնտեսության, մշակույթի, բժշկության, գիտության եւ տեխնիկայի բնագավառներում համագործակցության հետագա ընդայնման հարցերը: Ի պատիվ կուբացի հյուրի ժամանաման նոյեմբերի 4-ի երեկոյան Փհենյանում կայացել է համերգ, որին ներկա են եղել Կիմ Չեն Ունը եւ Միգել Դիաս Կանելը՝ կանանց հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս