Բաժիններ՝

Մահացել է Louis Vuitton Moet Hennessy կոնցեռնի համահիմնադիր Ալեն Շևալիեն

87 տարեկան հասակում ֆրանսիական Մեժեւե քաղաքում վախճանվել է Ալեն Շեւալիեն՝ պերճանքի առարկաների արտադրության Louis Vuitton Moet Hennessy (LVMH) միջազգային կոնցեռնի համահիմնադիրներից մեկը: Այդ մասին հայտնել է Le Figaro թերթը:

Նրա տվյալներով՝ Շեւալիեի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Շեւալիեն «իր միտքն ու տաղանդը նվիրաբերեց քաղաքականությանն ու ինդուստրիային ծառայելուն, նա իր տեսլականով եւ նպատակասլացությամբ ձգտում էր Ֆրանսիան առաջատար դարձնել լյուքս դասի ապրանքների բնագավառում»,-թերթը մեջբերում է Ելիսեյան պալատի հայտարարությունը:

Նշվում է, որ Շեւալիեն մահացել է նոյեմբերի 1-ին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն նոյեմբերի 4-ին: Հրաժեշտի արարողությունը կկայանա նոյեմբերի 7-ին:

Ալեն Շեւալիեն LVMH ընկերությունների խումբը 1987 թվականին հիմնադրել է Անրի Ռակամիեի հետ համատեղ: Ներկայում կոնցեռնը միավորում է 70 բրենդ, այդ թվում՝ Louis Vuitton-ը, Christian Dior-ը, Givenchy-ն եւ Kenzo-ն: Խմբի տարեկան շրջանառությունը 2017 թվականին կազմել է 42,6 մլրդ եվրո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս