ՀՀ իշխանությունը բանը հասցրել է նրան, որ չկան կոնկրետ քննարկումներ, թե որոնք են հայկական պետական շահերը. ամեն ինչ պտտվում է ադրբեջանական պահանջների շուրջ: Ստացվել է` բանակցությունները միայն ադրբեջանական պահանջների բավարարման մասին են: Ադրբեջանական շատ հարցեր զրոյից դարձել են օրակարգի թեմաներ։ Տպավորություն է` Ադրբեջանի հետ հակամարտությունը ոչ թե Արցախի, այլ Հայաստանի ինքնիշխան տարածքի` Սյունիքի հետ է կապված:
Իրանում աշխարհաքաղաքական փոփոխություններին դիմակայելու անհրաժեշտության վերաբերյալ Գերագույն առաջնորդի սպասումներն ու հրահանգները համապատասխանելու ոմանց անկարողությունը ցույց է տալիս, որ աշխարհաքաղաքական ճգնաժամը կանխելու համար անհրաժեշտ է, նախևառաջ, ամբողջությամբ մաքրել Բաքվի և Անկարայի ազդեցության ցանցն Իրանում։ Իր մտահոգությունների մասին իրանական մամուլի հոդվածում գրել է իրանցի փորձագետ Ահմադ Քազեմին։
Թուրքիայի բնական գազի դիստրիբյուտորների ացոցիացիան` «Gazbir»-ը, եվրոպական երկրներում գազի սպառման ծավալների վերաբերյալ զեկույց է հրապարակել:
Ամերիկյան Paramount Global և Skydance Media ընկերություններն ավարտել են իրենց 8.4 միլիարդ դոլար արժողությամբ միավորումը, որի մասին հայտարարվել էր ավելի քան մեկ տարի առաջ:
Արա Ռոստոմյանն անցնում է հորինված «ահաբեկչության» գործով, իսկ Գարիկ Գալեյան` «խուլիգանության» կեղծ մեղադրանքով:
«Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը: Եթե այսպիսի խաղաղության համար Նոբելյան մրցանակի պետք է արժանանա ԱՄՆ նախագահը, ծիծաղելի է և անտրամաբանական: Ո՞ր խաղաղության մասին է խոսքը, երբ տակավին երեկ արդեն Սյունիքի հայկական գյուղերի վրա կրակոցներ կային, երբ Ադրբեջանի նախագահն օրնիբուն սպառնալիքներով է խոսում Հայաստանի իշխանությունների հետ: Ո՞ր խաղաղության մասին է խոսքը, երբ Արցախի վերաբերյալ ոչ մի կարգավիճակ հայտնի չէ, երբ ունենք Բաքվում պահվող գերիներ: Այս բոլորը խաղաղությունից շատ հեռու են»։
Չինաստանն ԱՄՆ-ի հետ տնտեսական հարցերի շուրջ ունեցած լարվածությանն ի հակառակ մեծացնում է արտահանումների ծավալները:
ԱՄՆ նախագահ Թրամփը Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ կհանդիպի միայն այն դեպքում, եթե վերջինս հանդիպի նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Թրամփի պայմանի մասին գրում է The New York Post-ը։
Թեև Հայաստանում չինական ներդրումները փոքր են, սակայն նախորդ 3 տարիներին Չինաստանից արված ուղղակի ներդրումների ցուցանիշներից կարելի է ենթադրել, որ առաջիկայում մեր երկիրը կարող է հայտնվել չինացի ներդրողների խոշորացույցի ներքո։
Դա ոնց-որ քո տանը, քո անկողնում ամեն օր կնոջդ տեսնես ուրիշի գրկում ու ամեն անգամ բարձր գոռաս «բայց ասա որ նա ի՛մ կինն է», «բոլորդ համաձայն եք չէ՞, որ կինն իմն է»։
«Արևմտյան կառույցների լռությունն ունի աշխարհաքաղաքական դրդապատճառներ ևս. Հայաստանում արևմտյան այդ կառույցներին հետաքրքրում է հակառուսականությունը, ոչ թե մարդու իրավունքի խախտումները»,- շեշտեց Հովհաննես Իշխանյանը։
Իսկ ընդամենը մի քանի շաբաթ առաջ նույն կառավարությունը սկսեց ՀԷՑ-ի ազգայնացման գործընթացը՝ ներկայացնելով դա որպես ազգային անվտանգության հարց։
Ամերիկյան «Newsweek» պարբերականը գրում է, որ թուրքական արտադրության 5-րդ սերնդի «KAAN» կործանիչները կարող են մրցել ամերիկյան F-35-երի հետ:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Հնդկաստանի վարչապետի ՝ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալին: Այս մասին հայտնում են Կրեմլից:
«Մարմնիս ամբողջ բջիջով վրեժով եմ լցված ու սպասում եմ էդ օրվան՝ ձեր վախճանին»։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ եռակողմ հանդիպումը, որը տեղի կունենա վաղը Վաշինգտոնում: Դրա մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը:
Կներկայացնի որպես հաղթանակ, ինչպես Արցախի վաճառքը ներկայացրեց ու… ծափ կտանք։ Անունը կդնեն ՀՀ օրենսդրությամբ, բայց փաստ ա` էդ այլևս մերը չի։ Վաղը Հայ զինվորին կստիպենք ազերների հետ ուս-ուսի կռվել պարսիկի ու ռուսի դեմ` Սյունիքը ազերներին տալու համար։ Էլի ծափ կտանք` պնդելով, որ իրական Հայաստանը դա Երևանն է, ու վերջ։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հերքել է այն լուրերը, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը համաձայնության են եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու նպատակով բանակցությունները վերսկսելու վայրի և ժամանակի շուրջ։
Ռուսաստանի Դաշնությունում Իտալիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջիովաննի Սկոպան կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն: Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ–ից:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհանդիպի նախարարների փոքր խմբի հետ՝ քննարկելու Գազայի հատվածում ավելի շատ տարածքներ վերահսկողության տակ վերցնելու զինվորականների ծրագրերը:
Արտակ Բեգլարյանը գրում է:
Ավելի ուշ հայտնի դարձավ նաև ամերիկյան օրակարգի մասին, ըստ որի, օրինակ, Մեղրիով ձգվող ճանապարհին կանգնեցվելու են ամերիկյան մասնավոր պահնորդական ծառայության ծառայողներ՝ թվով 1000 մարդ, որոնք իրավունք են ունենալու զինված լինել հրաձգային զենքերով ու թեթև զրահապատ մեքենաներով։
Այս իրողությունների համատեքստում ուշագրավ է Կառավարության գրավոր քվեարկության հարցերում տեղ գտած և գաղտնի համարվող հարցը,որը օգոստոսի 5-ին ներկայացրել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրել է:
Gallup-ի տվյալներով՝ ուկրաինացիների 69%-ը այժմ կողմ է պատերազմի ավարտին բանակցությունների միջոցով։ Միայն 24%-ն է ցանկանում շարունակել պայքարը «մինչև հաղթանակ»՝ ռեկորդային ցածր ցուցանիշ։
«Եվ այսպես, մենք կրկին կապիտուլյացիա ստորագրեցինք։ Մենք Զանգեսուրը հանձնում ենք Ամերիկային 99 տարով, այսինքն՝ ընդմիշտ, այսինքն՝ այն կդառնա Թուրքիայի և Ադրբեջանի սեփականությունը»:
Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ֆրանսիայի հրշեջներն արդեն երրորդ օրն է՝ պայքարում են գրեթե 80 տարվա ընթացքում երկրի ամենախոշոր անտառային հրդեհի դեմ, որն արդեն ավելի քան 16 000 հեկտար տարածք է այրել հարավային Օդի շրջանում, մեկ մարդու կյանք խլել և ավերել տասնյակ տներ։
Ռուսաստանը և ԱՄԷ-ն օգոստոսի 7-ին համաձայնագիր են կնքել ծառայությունների առևտրի և ներդրումների վերաբերյալ։ Փաստաթուղթը ստորագրվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄԷ նախագահ Մուհամմադ բեն Զայեդ Ալ Նահյանի հանդիպման շրջանակներում։
Վաղը Սպիտակ տանը կայանալիք Թրամփ-Փաշինյան Թրամփ-Ալիև և Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումներին ընդառաջ՝ միջազգային մամուլը շարունակում է ուշագրավ մանրամասներ հրապարակել սպասվող պայմանավորվածությունների վերաբերյալ: