«Միջանցքն էլ տվեց… մենք Արցախով փակեցինք մեր պատմության վերջին էջը… մնացածը լոլոներ են». Դավիթ Մշեցի

Բանաստեղծ, 2016 թվականի ապրիլյան քառօրյա, 2020 թվականի 44-օրյա պատերազմների մասնակից Դավիթ Մշեցին ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Միջանցքն էլ տվեց։ Կներկայացնի որպես հաղթանակ, ինչպես Արցախի վաճառքը ներկայացրեց ու… ծափ կտանք։ Անունը կդնեն ՀՀ օրենսդրությամբ, բայց փաստ ա` էդ այլևս մերը չի։ Վաղը Հայ զինվորին կստիպենք ազերների հետ ուս-ուսի կռվել պարսիկի ու ռուսի դեմ` Սյունիքը ազերներին տալու համար։ Էլի ծափ կտանք` պնդելով, որ իրական Հայաստանը դա Երևանն է, ու վերջ։

Կարճ ասած՝ մենք Արցախով փակեցինք մեր պատմության վերջին էջը… Մնացածը լոլոներ են։ Եվ, անկեղծ ասած, էս քաղաքակրթության կրող ժողովուրդը ոչ միայն Անկախություն ու պետություն, այլև ֆիզիկական գոյության իրավունք չունի շատ վաղուց…

Սա այլևս աքսիոմա է ու վերջ…

Չասեք՝ ելքը ո՞րն է։ 15 տարի ես, 15 դար մեր մեծերը, 15 հազարամյակ մեր նախնիննեը տվել են էդ ելքը, բայց մենք միշտ դավանել ենք էժանությունը, փալասությունն ու անինքնություն քարշ գալը…

Էսքան բան…

Էսքան բան…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031