Բաժիններ՝

Paramount Global-ը և Skydance Media-ն միավորվել են

Ամերիկյան Paramount Global և Skydance Media ընկերություններն ավարտել են իրենց 8.4 միլիարդ դոլար արժողությամբ միավորումը, որի մասին հայտարարվել էր ավելի քան մեկ տարի առաջ:

Ինչպես տեղեկացնում է Reuters–ը՝ այս մասին հայտարարել են ընկերությունները:

Վերանվանվելով Paramount Skydance Corp՝ ընկերության B դասի բաժնետոմսերը օգոստոսի 7–ից կշրջանառվեն Nasdaq-ում՝ PSKY անվանումով:

Ընկերությունը բաժանված է լինելու երեք բիզնես սեգմենտների՝ ստուդիաներ, «անմիջապես սպառողին» ծառայություններ (direct-to-consumer) և հեռուստատեսային մեդիա: Միավորված ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Դեյվիդ Էլիսոնը շեշտել է Paramount-ի տեխնոլոգիական հնարավորությունների ընդլայնման, սթրիմինգային բիզնեսի աճի անհրաժեշտության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031