
«Ինքնիշխանությունից ամեն օր խոսացողին՝ ուղիղ մի հարց». Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ինքնիշխանությունից ամեն օր խոսացողին՝ ուղիղ մի հարց․ ինչո՞ւ Հայաստանի համար կենսական թեմաների ու օրակարգային հարցերի մասին մենք իմանում ենք ադրբեջանական աղբյուրներից։
Վաշինգտոնյան հանդիպման մասին՝ առաջինը գրում են Բաքվում։ Նույն այդ հանդիպման փաստաթղթի կետերը՝ դարձյալ ադրբեջանական տելեգրամներից են մեզ հայտնի դառնում։ Մեզ մոտ՝ ամորֆ լռություն է ու ստանդարտ՝ «քննարկման փուլում փաստաթուղթ չկա» տափակաբանական բացատրություն։
Սա նրանից է, որ քայլ չես անում, խոսք չես ասում, ոչինչ չես հայտարարում, մինչև Բաքվում կամ Անկարայում «սլիվ» չի լինում: Դա նրանից է, որ ոչ թե ինքնակամ ու ինքնիշպան ես՝ այլ համաձայնեցնող ու կզող։
Երբ ամբողջ գործընթացը թշնամու մեդիադաշտից է կառավարվում, դու ուղղակի կատարող ես, մեկ-մեկ էլ՝ ձախողված կատարող։
Այս իշխանությունը թուրքական օրակարգից մի տառ չի շեղվում։ Բոլոր քայլերը նախ հաստատվում են այնտեղ, հետո՝ տարբեր խողովակներով իջեցվում Երևան։ Սրա անունը ոչ թե խաղաղություն է, այլ՝ մշակված ծրագիր, ոչ թե երկխոսություն, այլ՝ հանձնված պետության ներքին կառավարում։
Մի բան էլ ասեմ. երբ պետությունը ղեկավար է ունենում, իր ու իր երկրի հետ կապված թեմաների մասին ուրիշները «սլիվ» չեն գրում, իսկ հիմա մեր մասին գրում են՝ մեր փոխարեն որոշում կայացնում ու իրենց սրտի ինֆորմացիան մատուցում»: