Նեթանյահուն Գազայում պատերազմի ընդլայնման առնչությամբ հրավիրել է անվտանգության հարցերով խորհրդակցություն

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհանդիպի նախարարների փոքր խմբի հետ՝ քննարկելու Գազայի հատվածում ավելի շատ տարածքներ վերահսկողության տակ վերցնելու զինվորականների ծրագրերը: Այս մասին հայտնում է Reuters–ը:

Պաշտպանության նախարար Իսրայել Կացը նախորդ օրը հայտարարել է, որ զինվորականները կկատարեն կառավարության որոշումները մինչև պատերազմական բոլոր նպատակներին հասնելը:

ՄԱԿ-ը Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների հնարավոր ընդլայնման մասին հաղորդագրություններն անվանել է «խիստ մտահոգիչ»:

Ավելի վաղ The Jerusalem Post-ը, հղում անելով աղբյուրների, գրել էր, որ Իսրայելի իշխանությունները պատրաստվում են հավանություն տալ Գազայի հատվածում հետագա մարտական գործողությունների՝ հինգ ամսվա համար նախանշված պլանին, որով նախատեսվում է պաղեստինյան անկլավի տարածքի ևս մի մասի գրավում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031