
«Հայաստանի տարածքը փաստորեն ենթակա է հատուկ ռեժիմի «լեգիտիմ» քննարկման». Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրել է․
«Ռոյթերզը հայտնում է, որ Վաշինգտոնում կստորագրվի եռակողմ դեկլարացիա, որտեղ խոսք կգնա Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի տարանցիկ գործարկման ռեժիմի մասին, որը կկոչվի այսպես ասած՝ «Խաղաղության Թրամպի ճանապարհ» կան նման մի բան:
Ինչպես արդեն նշել եմ տարբեր առիթներով ու ձեւաչափերով, եթե Հայաստանի տարածքով անցնող որեւէ ճանապարհային հատվածի վերաբերյալ՝ անգամ քննարկվում է որեւէ հատուկ ռեժիմի հարց, դա ինքնին նշանակում է կասկածի տակ դնել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջությունը:
Բայց, այստեղ վտանգավորը լոկ այդ հանգամանքը չէ:
Վտանգավորը արձանագրումն է, որ Հայաստանի տարածքը փաստորեն ենթակա է հատուկ ռեժիմի «լեգիտիմ» քննարկման: Երբ Հայաստանի տարածքի հանդեպ ձեւավորվում է այդպիսի «լեգիտիմություն», դա նշանակում է, որ հարցը դուրս է գալիս Հայաստանի ինքնիշխան ենթակայությունից եւ դառնում միջազգային սակարկության հարց երկարաժամկետ առումով:
Սա ամենից վտանգավորն է»: