
Թուրքական արտադրության KAAN կործանիչը՝ ամերիկյան F-35-ի մրցակից

Ամերիկյան «Newsweek» պարբերականը գրում է, որ թուրքական արտադրության 5-րդ սերնդի «KAAN» կործանիչները կարող են մրցել ամերիկյան F-35-երի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքական մամուլում էլ ընդգծվում է, որ տեղական արտադրության կործանիչը ոչ միայն թուրքական, այլև զենք-զինամթերքի համաշխարհային շուկաներում է ուշադրության արժանանում:
Նույնիսկ շեշտվում է, թե «KAAN»-ը կարող է F-35 կործանիչի ավելի հասանելի այլընտրանքը լինել:
Նշենք, որ Թուրքիան Ինդոնեզիայի հետ 48 կործանիչի արտահանման շուրջ համաձայնագիր է ստորագրել: