Բաժիններ՝

Ֆրանսիայում հրշեջները պայքարում են 1949 թվականից ի վեր ամենախոշոր անտառային  հրդեհի դեմ

Ֆրանսիայի հրշեջներն արդեն երրորդ օրն է՝ պայքարում են գրեթե 80 տարվա ընթացքում երկրի ամենախոշոր անտառային հրդեհի դեմ, որն արդեն ավելի քան 16 000 հեկտար տարածք է այրել հարավային Օդի շրջանում, մեկ մարդու կյանք խլել և ավերել տասնյակ տներ։ Այս մասին հաղորդում է France24 պարբերականը։

Ըստ տեղի իշխանությունների՝ երեք մարդ անհետ կորած է, ևս երկու մարդ, այդ թվում՝ մեկ հրշեջ, ծանր վիճակում են գտնվում։ Կրակը դեռ չի հաջողվում վերահսկողության տակ վերցնել։

Օգոստոսի 5-ից արդեն այրվել է Փարիզից մեկուկես անգամ ավելի մեծ տարածք։ Ըստ իշխանությունների՝ սա Ֆրանսիայի ամենախոշոր հրդեհ է 1949 թվականից ի վեր։

Ըստ գիտնականների՝ կլիմայի փոփոխությունը սրում է շոգի և չոր եղանակի հաճախականությունն ու ինտենսիվությունը, ինչի պատճառով անտառային հրդեհներն ավելի հաճախակի են դառնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս