Բաժիններ՝

Մադրիդի տարածաշրջանի ղեկավարը վարակվել է կորոնավիրուսով

Իսպանիայի Մադրիդի ինքնավար հանրակցության կառավարության ղեկավար Իսաբել Դիաս Այուսոն վարակվել է կորոնավիրուսով: Այդ մասին նա մարտի 16-ին հայտնել է Twitter-ում:

«Քանի որ COVIG-19-ի իմ թեստը բացասական էր, ես մի քանի շաբաթ աշխատում էի անդադրում եւ, վերջիվերջո, նույնպես դրական արդյունք ստացա»,-գրել է նա:

Ավելի վաղ վարակում էր հայտնաբերվել Իսպանիայի երկու նախարարի, երկրի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսի տիկնոջ՝ Բեգոնյա Գոմեսի, Կատալոնիայի ղեկավարի տեղակալ Պերե Արագոնեսի մոտ: Իսպանիայում նոր կորոնավիրուսով վարակման առնվազն 8744 դեպք է գրանցվել երկրում վարակի տարածման սկսվելուց ի վեր:

Այդ մասին մարտի 16-ին հայտնել է թագավորության առողջապահության նախարարությանն առընթեր առողջապահության բնագավառում համակարգման եւ արտակարգ իրավիճակների կենտրոնի տնօրեն Ֆեռնանդո Սիմոնը: Նրա խոսքով՝ մահացել է 297 մարդ, ապաքինվել է 521 հոգի: Առավել մեծ թվով վարակվածներ են հայտնաբերվել Մարդիդի ինքնավար հանրակցությունում: Կիրակի օրն առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր 7753 հիվանդացածի եւ 288 մահացածի մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս