«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել՝ Արցախի իշխանություններին կոչ անելով հետաձգել մարտի 31-ին նախատեսված նախագահական ընտրությունը:
Եվրոպական տարածաշրջանում կորոնավիրուսով ամենամեծ թվով վարակվածներն Իտալիայում են՝ 53 հազար 578, Իսպանիայում՝ 24 հազար 926 և Գերմանիայում՝ 21 հազար 463։
2019թ․ Թուրքիայի և Իտալիայի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 17 մլրդ 912 մլն դոլար։ Դրանից 9 մլրդ 300 միլիոնը կազմել է արտահանումը, 8 մլրդ 612 միլիոնը՝ ներմուծումը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի գրասենյակը նույն վարչական շրջանի ֆեյսբուքյան պաշտոնական էջով (պետական կազմակերպության !!!) ալկոգելի պատրաստման լուսանկարներ է տարածել, որտեղ սեփական աշխատանքի հետ միասին սահմանադրական փոփոխությունների շտաբի պաստառների միջոցով լայնորեն գովազդվում է նաև «Այո»-ն:
Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն՝ Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային անցակետերում ուժեղացվել է բեռնատար մեքենաների՝ այլ երկրների քաղաքացի հանդիսացող վարորդների նկատմամբ վերահսկողությունը, ովքեր վերջին 14 օրերի ընթացքում եղել են նոր կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկայնություն ունեցող երկրներում (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Հարավային Կորեա, Իտալիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ավստրիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Շվեյցարիա, Նորվեգիա, Դանիա):
Թուրքիայի բնակչության շրջանում ծեր/տարեց բնակչության (65 և ավել տարիք ունեցող) տեսակարար կշիռն աստիճանաբար ավելանում է: Ըստ Թուրքիայի վիճծառայության հրապարակված տվյալների՝ վերջին 5 տարվա ընթացքում երկրի ծեր բնակչության թիվն ավելացել է 21.9%-ով.
Առայժմ հայտնի չէ, թե տնտեսության կենսունակության պահպանման համար ինչ արտակարգ միջոցառումներ կձեռնարկվեն, բայց որպեսզի դրանք լինեն գործունակ, արդյունավետ և ճիշտ ժամանակին` ցանկացած պարագայում անհրաժեշտ են հնարավորինս հստակ հիմնավորումներ:
Գերմանացի վիրուսաբան Ջոնաս Շմիդտ-Շանասիտը նախազգուշացնում է, որ համաշխարհային ֆուտբոլում դադարը կարող է հետաձգվել մինչև տարեվերջ:
Արտակարգ դրության ժամանակ մամուլի սահմանափակումների վերաբերյալ երեկ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ քննարկում ծավալվեց, և արդարադատության փոխնախարարն ասաց, որ, եթե լրատվամիջոցը կասկած ունի՝ այս կամ այն տեղեկատվությունը կարող է խուճապ առաջացնել, կամ կարո՞ղ է հրապարակել այն, թե՞ ոչ, ապա թող խորհրդակցի պարետի հետ:
Իհարկե, ճշմարիտ են պնդումները Ադրբեջանի լոբբիստական ազդեցության մասին։ Սակայն դրանք միշտ էլ եղել են։
Եթե վերջում լինի այն, ինչ չենք ուզում, և ԱՄՆ-ը չփոխի իր այդ կեցվածքը, ապա, այո՛, կարող ենք արձանագրել, որ հայ-ամերիկյան հարաբերություններում ինչ-որ բան այն չէ:
Եթե մի բանը գիտակցաբար է արվում, դա կարելի է «մոլորեցնելու փորձ» համարել, բայց ես կարծում եմ, որ ինքն իր տեսակով այնպիսի մարդ է, որ իր ասածներին հավատում է: Այստեղ երևույթները գնահատելու ու դրանցից ռացիոնալ հետևություններ անելու և, ըստ դրա՝ գնահատականներ տալու հարց է:
Հայաստանը Ռուսաստանի և Վրաստանի գործընկերների հետ համագործակցությամբ կարողացել է ապահովել, որ բացառության կարգով Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված ՀՀ քաղաքացիներ տեղափոխվեն Հայաստան` Վրաստանի տարածքով:
ArmDay.am-ը տեղեկություն էր հրապարակել, որ քննվող քրեական գործի շրջանակներում երեկ առավոտյան խուզարկություն է տեղի ունեցել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի և փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի բնակարաններում: Ըստ կայքի՝ վերջիններս ձերբակալվել են:
«Արցախին տրվող աջակցությունը կրճատելու ԱՄՆ Կառավարության որոշման հիմքում օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ են»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Էդգար Էլբակյանը՝ անդրադառնալով տեղեկատվությանը, թե ԱՄՆ կառավարությունը որոշել է կրճատել Արցախում իրականացվող ականազերծման ծրագիրը։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով՝COVID-2019-ով վարակվածների թիվն անցել է 287 հազարը:
Ղրղզստանը, նոր կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով, երկրում արտակարգ դրություն է հայտարարում:
Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մարտի 20-ի ժամը 09:00-ի դրությամբ (տեղական ժամանակով) հասել է 3983-ի:
Քաղաքական իրականությունը հաճախ կորցնում է իր տրամաբանության շարունակականությունը և ռացիոնալության սահմանները, հենց այդ պատճառով էլ համարվում է հնարավորինի արվեստ, իսկ այն, ինչ տեղի է ունենում այսօր քաղաքական իրականությունում, դուրս է բոլոր տրամաբանության եզրույթներից ու բանական մարդու գիտակցականից։
ԱՄՆ-ն Արցախին այս տարի օգնություն չի տրամադրի. նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել վերացնել Արցախին տրվող 1.5 միլիոն դոլարի աջակցության ծրագիրը…
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, արտակարգ դրությունը չի վերաբերի լրատվամիջոցներին: aliq.ge-ի փոխանցմամբ՝ ի պատասխան լրագրողների հարցերին՝ ասել է Գախարիան՝ միջգերատեսչական խորհրդի նիստից հետո կայացած հատուկ մամուլի ասուլիսի ընթացքում, որի ժամանակ խոսվել է նաև երկրում արտակարգ դրությունհայտարարելու մասին:
«Պարետատունն ո՞վ է, մենք պարետատան անունից գործող բազմաթիվ կառույցներ կարող ենք ունենալ, որոնց գործունեությունը պետք է որ կարգավորվի պարետի կողմից, սակայն այդ մարմինների թվարկումը և, թե որ մարմինն ինչ ֆունկցիա և լիազորություններ ունի, մենք չգիտենք»։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը «Թվիթեր» սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում երեք հաջորդական գրառումներ է հրապարակել նոր կորոնավիրուսի պայմաններում առողջ կենսակերպի կանոններ՝ տանը մնացող մարդկանց համար։
Ամերիկայի Միացյալ Նահանգներում մարտի 20-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 15 հազար 219 է:
Նոր կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով՝ Վրաստանում մինչև ապրիլի 21-ը հայտարարվում է արտակարգ դրություն:
Ես չեմ ուզում դաշտը կիսել ընդդիմության և իշխանության: Պատկերացրեք, որ գա մի օր, որ դատավորները որոշեն օրենքի պահանջը չկատարել, և ով ում մասին ինչ մտածում է՝ ասի: Քաոսի կվերածվի:
Լոս Անջելեսում «Փասադենա» հիվանդանոցում մահացել է ազգությամբ հայ 34-ամյա երիտասարդ, նրա մոտ մեկ շաբաթ առաջ ախտորոշվել էր կորոնավիրուս:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբին հայտնի է դարձել, որ դատավոր Աննա Դանիբեկյանի՝ նիստին ներկա չլինելու պատճառը վիրահատությունն է։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դիմել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու վերաբերյալ միջնորդության քննությունն այլ դատավորի մակագրելու խնդրանքով. 168.am-ին ասաց Հովհաննես Խուդոյանը՝ հավելելով, որ պատասխանը կստանան երկուշաբթի՝ մարտի 23-ին:
«Ես չեմ կիսում այն հիմնավորումը, թե ականազերծման աշխատանքներին տրվող ֆինանսավորումը դադարեցվում է, որովհետև ականներն այլևս հանված են: Այդ դեպքում կֆինանսավորեին այլ ծրագիր, եթե ունենային ցանկություն: Օրինակ՝ ժամանակին ֆինանսավորեցին Ստեփանակերտը խմելու ջրով ապահովելու ծրագիրը, հետևաբար՝ հիմա էլ կարող էին գումարն այլ մարդասիրական ծրագրերի ուղղել, ինչը, սակայն, չարեցին»: