Բաժիններ՝

Հունաստանում 14-օրյա կարանտին են սահմանել բոլոր ժամանողների համար

Հունաստան բոլոր ժամանողները պետք է պարտադիր կարգով 14-օրյա կարանտին անցնեն: Այդ մասին մարտի 16-ին հայտնել է կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Արիստոտելիա Պելոնին բրիֆինգում, որը նվիրված էր կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներին: Ճեպազրույցին լրագրողներ ներկա չեն եղել, այն հեռարձակվել է You-Tube-ով:

Պելոնին ասել է, որ երկիր վերադարձած բոլոր հույները պարտադիր կարգով տներում ինքնամեկուսացման պայմաններում են գտնվում 14 օրվա ընթացքում: Ճշտող հարցին՝ այդ միջոցը վերաբերում է արդյոք Հունաստան ժամանող երրորդ երկրների քաղաքացիներին, նա ասել է. «Դա վերաբերում է բոլոր նրանց, ովքեր ժամանում են»: Հունաստանի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, որոնք հրապարակվել են մարտի 15-ին, երկրում կորոնավիրուսով վարակվել է 331 մարդ:

Հիվանդանոցներում է գտնվում 51 մարդ, որոնցից ութի վիճակը ծանր է: Տասը մարդ ապաքինվել է եւ դուրս գրվել, չորսը մահացել են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031