
Նիկոլ Փաշինյանը նշեց Սահմանադրության փոփոխության հանրաքվեի անցկացման նոր ժամկետները

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն չի կարող կայանալ հայտարարված արտակարգ դրության պայմաններում: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արյուսակ Ջուլհակյանի հարցին ի պատասխան ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ՀՀ օրենսդրության համաձայն՝ արտակարգ դրության պայմաններում հանրաքվե տեղի ունենալ չի կարող: Հանրաքվեն տեղի կունենա արտակարգ դրության ավարտից հետո ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո: Հանրաքվեի գործընթացը կսկսվի այն կետից, որտեղ, որ ավարտվել էր»,- ասաց Փաշինյանը: