
Արմեն Թավադյանի և Վարուժան Մկրտչյանի գործն ուղարկվել է դատարան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանի գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է և քրեական գործն ուղարկվել է դատարան: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Հատուկ քննչական ծառայությունը օրեր առաջ էր հայտարարել քրեականգործի նախաքննության ավարտի մասին: Մեղադրյալներից Վարուժան Մկրտչյանը նախաքննության փուլում տվել է ցուցմունք, մինչդեռ Արմեն Թավադյանը հրաժարվել է ցուցմունք տալուց, քանի որ, ինչպես Թավադյանն ու իր պաշտպանական խմբի ներկայացուցիչներն են նշում, նա առաջադրված մեղադրանքի հետ որևէ առնչություն չունի:
Հիշեցնենք, որ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքի շրջանակներում