Արմեն Գրիգորյանը գործուղման է մեկնում Արցախ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կգործուղվի Արցախ: Համապատասխան որոշում է ստորագրել Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

168.am-ի հետ զրույցում Անվտանգության խորհրդի քարտուղարի մամլո խոսնակ Ալբերտ Ներզեթյանն Արցախում նախատեսված հանդիպումների վերաբերյալ փոխանցեց.

«Արմեն Գրիգորյանն Արցախում հանդիպումներ է ունենալու Արցախի քաղաքական և ռազմական ղեկավարության հետ: Հանդիպումներ կլինեն նաև նորընտիր պաշտոնյաների հետ»:

ՀՀ վարչապետի կայացրած որոշման համաձայն՝ Անվտանգության խորհրդի քարտուղարն աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով, ապրիլի 27-28-ը ներառյալ, կանցկացնի Ստեփանակերտում:

«Արմեն Գրիգորյանի՝ Արցախի Հանրապետություն գործուղման օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարվելու են ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»,- ասված է վարչապետի ստորագրած որոշման մեջ:

Օրենքի պահանջով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը  գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետին կներկայացնի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանն Արցախ գործուղվել էր նաև վերջերս՝ մարտի 24-ին:

Տեսանյութեր

Լրահոս