Իրաքի հայ համայնքում կորոնավիրուսով վարակակիրներ չկան. Վիգեն Կտիկյան

«Իրաքի հայ համայնքում, բարեբախտաբար, կորոնավիրուսով վարակակիրներ չկան»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց Իրաքահայերի ընտանեկան, մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Վիգեն Կտիկյանը:

Նշենք, որ վերջին տվյալներով՝ Իրաքում կա 1600-ից ավելի վարակակիր, արձանագրվել է 83 մահ:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ շատ երկրների նման, Իրաքում նույնպես գործում են տեղաշարժման սահմանափակումներ.

«Յուրահատուկ որոշումն այն է, որ չի թույլատրվում որևիցե մարզից մյուս մարզ մուտք գործելը: Այսօրվանից մեկնարկում է մուսուլմանական երկրների ռամադան ամիսը, այդ պատճառով առավոտյան ժամը 6-ից մինչև երեկոյան 6-ն արգելափակումները կհանվեն, բայց յուրաքանչյուրը՝ իր մարզում»:

Նա հավելեց, որ հայ համայնքում յուրահատուկ կանխարգելիչ միջոցառումներ չեն կիրառվում. «Հայ համայնքը ենթարկվում է պետության հրահանգներին:

Բոլոր կրոնական արարողությունները, միջոցառումներն արգելված են»:

Տեսանյութեր

Լրահոս