
Իրանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 1168-ով

Իրանում ապրիլի 24-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 1168-ով՝ ընդհանուրը կազմելով 88 հազար 192: Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ մահացածների թիվն ավելացել է 93-ով: Վարակի բռնկումից ի վեր, երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 հազար 574 մարդ: Ծանր վիճակում է գտնվում 3 հազար 121 անձ:
Իրանում, ընդհանուր առմամբ, ապաքինվել է 66 հազար 592 մարդ: Ապրիլի 24-ի տվյալներով, ապաքինվածների շարքերը համալրել է 1749 անձ:
Երկրում մինչ այժմ թեստավորվել է 399 հազար 927 անձ: