Մայիսի 12-ից սկսված Հայաստանի Հանրապետության դեմ այս ոտնձգությունները հանգեցրել են մարդկային զոհերի և լրջորեն վտանգել են տարածաշրջանային անվտանգությունը։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչության ղեկավար Լլոյդ Օսթինի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Այս տարվա հուլիսի 18-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, կրակոցներ էին հնչել Երևանի Ամիրյան փողոցում։ Հրազենային վիրավորում էր ստացել ԱՄՆ քաղաքացի։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ կրակողը Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայր Ռոբերտ Սուքիասյանն էր։
Լատվիայի կառավարությունը հաստատել է 1.7 մլն եվրո գումարով Բելառուսի հետ սահմանին փշալարեր անցկացնելու մասին որոշումը: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Լատվիայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
Օգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-22:00-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել էր հրադադարի պահպանման ռեժիմը հարավ-արևմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել էր ՀՀՆ-9 (հաստոցավոր հակատանկային նռնականետ)՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ:
Վերջին օրերին կրկին ակտիվացնել է այսպես կոչված «անկլավների փոխանակման» թեման։ Հատկանշական է, որ ըստ մամուլում տարածված, նաև ՊՆ կողմից հաստատված/չհերքված տեղեկությունների` վերջին օրերին ռուս սահմանապահներ են տեղակայվել Տավուշի մարզի հենց այն բնակավայրերում, որոնք գտնվում են այդ «անկլավներին» կից` Ոսկեպար, Ազատամուտ, Այգեհովիտ գյուղերում։
«Նոյեմբերի 3-ին առաջին լայնամասշտաբ հարձակումն է եղել Մարտունու վրա, բայց դրա դեմն առել ենք, որոշակի զիջումներ ենք արել, բայց հենց նույն օրը հետ ենք բերել։ Թշնամու յաշմաններին ու ամբողջ զինտեխնիկան ոչնչացրել ենք։ Մի բարձունք կա, որին ասում ենք՝ մեր Մարտունու դարպասն է, այնտեղից ամբողջությամբ վերահսկվում է մեր քաղաքը։ Այն ռազմավարական առումով շատ կարևոր դիրք է, բարեբախտաբար, մենք շուտ ենք կարողացել այն հետ բերել թշնամու մոտից, եթե մի քիչ ուշացնեինք, ապա դժվար էր լինելու, կդիրքավորվեին, ու գործը կդժվարանար»։
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կապիտուլյացիա ստորագրած հայրենադավների ոհմակի «երևելի» ներկայացուցիչներից մեկը, ընդդիմության ելույթները մեկնաբանում է որպես ընտրություններում պարտվելու արդյունք։
Գուցե ԱԺ նախագահին խնդրեմ բյուջեի հնարավորության շրջանակում տարին մեկ լինենք Սփյուռքի գաղթօջախներում
Համոզված եմ՝ ընդդիմությունն ԱԺ է եկել այնպիսի պոտենցիալով, որը պետք է օգտագործվի. Վահե Ղալումյան
Վահե Ղալումյանը համարում է՝ համավարակն է մեղավոր, որ ՏԻՄ ընտրություններ հավերժ չեն անցկացվում
ԱՄՆ-ի զինվորականները կարծում են, որ Աֆղանստանում իրադրությունը սրընթաց վատթարանում է, «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչները կարող են երկրի մայրաքաղաք Քաբուլը գրավել մեկից մինչեւ երեք ամիս ժամկետում:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը խորհրդարանում դիմելով Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վահե Ղալումյանին, հարց ուղղեց՝ նշելով, որ Տավուշում «ադրբեջանական հողերի» վերաբերյալ հարցազրույցի մասին թեկնածուի տված պատասխաններից տպավորություն է ստացել, որ այն, ինչ ասել է հարցազրույցում, խեղաթյուրե՞լ են։
Գեղամ Մանուկյանը Ղալումյանին հիշեցրեց՝ նրա հայրը նախկինում ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ էր
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի հարցը: Այդ պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել էր տավուշեցի պատգամավոր Վահե Ղալումյանի թեկնածությունը, որը տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցներում մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե Տավուշում կան ադրբեջանական հողեր։
Եկեք քաղաքացիների խաթեր փակենք էս թեման. Ալեն Սիմոնյան
«Ադրբեջանն ուզում է, որ հայությունը լքի Արցախը, այսինքն՝ Արցախը հայաթափվի, այդպես լուծեն Արցախի հիմնախնդիրը, ուզում են նաև, որպեսզի ռուս խաղաղապահները դուրս գան Արցախից, այսինքն՝ վարկաբեկեն ռուսներին։ Այս ամենին հասնելու համար նման քայլերի են դիմում՝ քիչ ռեսուրս ծախսելով մարդկանց վախեցնում են, որպեսզի իրենց վաղվա ապագան չկապեն Արցախի հետ, և այնպես անեն, որ Արցախից մեծ թվով ազգաբնակչության արտահոսք լինի, սա էլ է շատ կարևոր հանգամանք»,- հավելեց Դավիթ Բաբայանը։
Մոսկվայում կայացած հայ-ռուսական բանակցությունների ընթացքում, բացի պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանն առնչվող օրակարգային հարցերից, հայկական կողմից բարձրացված և առանցքային կարևորություն ներկայացնող խնդիրներն են եղել հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը։
Թալիբներն օգոստոսի 6-ին հայտարարել էին, որ գրավել են Զարանջը՝ Նիմրոզ նահանգի վարչական կենտրոնը, որը գտնվում է Աֆղանստանի հարավ-արեւմուտքում:
Ամերիկացի 27 կոնգրեսական Պետքարտուղար Էնթոնի Բլինքենին նամակ է հղել, որտեղ կոչ են անում էմբարգո կիրառել Թուրքիայի նկատմամբ, նշելով, որ «Թուրքական ԱԹՍ-ները վտանգ են ներկայացնում ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների համար»։
Վահե Ղալումյանը՝ Տարածքային կառավարման, ՏԻՄ, գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահի թեկնածու
Իրանում քննարկում է ռուսալեզու հեռուստաալիք ստեղծելու հարցը: Այդ մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազըմ Ջալալին։
Նորություն չէ, որ վերջին երեք տարիների ընթացքում իրավական ամենաթողության նոր բարձունքներ գրավելը բնորոշ է այս իշխանություններին: Դրանց թվին է դասվում նաև Ազգային ժողովի մեր երկու գործընկեր պատգամավորների` մինչ օրս կալանավորված մնալը: Սահմանադրության 94-րդ հոդվածը երաշխավորում է պատգամավորի ներկայացուցչական մանդատը:
ՀՀ Ազգային ժողովը որոշում է կայացրել օգոստոսի 11-ին անցկացնել ևս մեկ լրացուցիչ նիստ, որը կտևի մինչև ժամը 20:00-ն:
Մի հատ նայենք՝ ով ինչի համար է պայքարել ու ինչի համար է շարունակում պայքարել. Արծվիկ Մինասյան:
«Կառավարման համակարգը ո՞նց ա աշխատել մինչև հիմա՝ էլի հորքուր, մորքուր, խնամի, ծանոթ, բարեկամ, ընտրությունների վստահված անձ, բոլորին բերել՝ լցրել են, տեղավորել են պետական կառավարման համակարգ: Հիմա էսպիսի խնդիր չկա դրված»,- 2018 թ. օգոստոսի 9-ի նիստում հայատարարեց Նիկոլ Փաշինյանը, ապա երեք տարիների ընթացքում պարբերաբար հիշեցնելով «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքի անընդունելիության մասին՝ իր թիմի հետ միասին պետական կառավարման համակարգը լցրեց խնամիներով, ծանոթներով ու բարեկամներով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշ Առուշանյանը, հիշյալ համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով, ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալը:
«Մեկի թեկնածությունը ներկայացնելուց, մեկը դահլիճից ասում է՝ այս մարդու աղջիկն անբարոյական է, հետո սկսում է արդարանալ, ասել՝ նման բան չկա, որովհետև աղջիկ չունի, ասում են՝ դե գնա ապացուցի։ Հիմա անպատասխանատու, հիմնազուրկ հայտարարություններ եք անում, որից հետո փորձում ենք ապացուցել, որ նման բան չկա»։
Թեհրանը հուսով է, որ Մոսկվայի հետ կլուծի «Բուշեր»-ի ատոմային էլեկտրակայանի պարտքի հարցը: Այդ մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազըմ Ջալալին։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ 2021թ. օգոստոսի 11-ի հրամանով՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետի պաշտոնում նշանակվել է արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կարեն Հովհաննեսի Հովհաննիսյանը ՝ ազատվելով Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնից: