Բաժիններ՝

Ռուսաստանի ՊՆ ղեկավարն ամերիկացի գործընկերոջ հետ քննարկել է անվտանգությանն առնչվող հարցեր

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչության ղեկավար Լլոյդ Օսթինի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Քննարկվել են ռազմավարական կայունության հարցերով երկկողմ խորհրդակցությունների արդյունքները, ինչպես նաև հարցեր, որոնք առնչվում են համաշխարհային ու տարածաշրջանային անվտանգությանը»,- հայտնել են Ռուսաստանի ՊՆ-ից:

Պենտագոնից էլ տեղեկացրել են, որ Շոյգուն և Օսթինը քննարկել են հնարավոր ռիսկերի նվազեցմանն ուղղված քայլերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031