Իրանում հայտարարել են ռուսալեզու հեռուստաալիքի ստեղծման պլանների մասին
Իրանում քննարկում է ռուսալեզու հեռուստաալիք ստեղծելու հարցը: Այդ մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազըմ Ջալալին։
«Մենք զրույց ենք վարում այն մասին, որպեսզի ռուսալեզու հեռուստաալիքի հեռարձակումն իրականացվի «Իսլամական հանրապետության ձայն»-ի (IRIB) (պետական հեռուստառադիոընկերության) կողմից»,-ասել է դեսպանը՝ հանդես գալով միջոցառման ընթացքում, որը կազմակերպվել էր Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի կողմից:
Ռուսաց լեզվով հեռուստաալիքի ստեղծման հարցն առաջին անգամը չէ, որ բարձրացվում է Իրանի պաշտոնատար անձանց կողմից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: