Աֆղանստանում ավելի քան 360 թալիբների են ոչնչացրել մեկ օրվա ընթացքում
Աֆղանստանի զինվորականներն անցած օրվա ընթացքում «Թալիբան» շարժման ավելի քան 360 թալիբների են ոչնչացրել Նանգարհարի, Կունարի, Լոգարի, Փակթիայի, Ղանահարի եւ այլ նահանգներում: Այդ մասին հաղորդել է պաշտպանության նախարարությունը:
«Ոչնչացվել է 361 ահաբեկիչ եւ 145-ը՝ վիրավորվել Աֆղանստանի պաշտպանության ու անվտանգության ուժերի (ANDSF)՝ Նանգարհարի, Կունարի, Լոգարի, Փակթիայի, Փակտիկի, Մայդան-Վարդակի, Ղանահարի, Սարի-Փուլի, Գիլմենդի, Կունդուզի եւ Բաղլանի նահանգներում վերջին 24 ժամում իրականացված գործողությունների արդյունքում»,-ասվում է պաշտպանության նախարարության՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:
Աֆղանստանում առաջին տարին չէ, որ շարունակվում է կառավարական ուժերի դիմակայությունը «Թալիբան» շարժման զինյալների հետ, որոնք վերջին ամիսների ընթացքում զգալի տարածքներ են վերցրել գյուղական ու սահմանային շրջաններում եւ հարձակում ծավալել խոշոր քաղաքների վրա:
Էսկալացիան տեղի է ունենում ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին, որը ՌԴ ԱԳ նախարարությունը որակել է Աֆղանստանում Վաշինգտոնի առաքելության ձախողման ընդունում: Թալիբներն օգոստոսի 6-ին հայտարարել էին, որ գրավել են Զարանջը՝ Նիմրոզ նահանգի վարչական կենտրոնը, որը գտնվում է Աֆղանստանի հարավ-արեւմուտքում:
Զարանջը 2016 թվականից ի վեր դարձել է նահանգի առաջին մայրաքաղաքը, որը վերցրել են թալիբները: Դրանից հետո նրանք հայտարարել են, որ վերցրել են Աֆղանստանի 34 նահանգներից եւս հինգի վարչական կենտրոնները, այդ թվում Կունդուզը, որը գտնվում է Տաջիկստանի սահմանային անցումից 60 կիլոմետր հեռավորության վրա: Արեւմտյան ԶԼՄ-ների կարծիքով, Կունդուզի անցումը թալիբների հսկողության ներքո կարող է բեկում նշանակել Աֆղանստանի իրադրության զարգացման մեջ: Դրա հետ մեկտեղ պաշտոնական Քաբուլը հերքել է տեղեկատվությունը Կունդուզի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու վերաբերյալ:
ՌԴ ԱԳ նախարարությունում հայտարարել են, որ Աֆղանստանում թալիբների հարձակումը շարունակվում է, բայց Մոսկվան տեղեկատվություն չունի այն մասին, որ նրանց վերցրել են Կուդուզը: Բացի այդ, աֆղանցի զինվորականները հաղորդել են, որ վերադարձրել են հսկողությունը նահանգներից մեկի վարչական կենտրոնի նկատմամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: