Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կառավարությանը կից ՊՈԱԿ-ի հարթակում մեկնաբանում են քիչ առաջ ադրբեջանցիների՝ սոցցանցեր գցած տեսանյութը, ասում են, որ Սյունիքում և Գեղարքունիքում «վերջին իրադարձությունների» հետ կապ չունի։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին չորեքշաբթի հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ինչպես հայտնվել է՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը 2021թ․ ապրիլի 1-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան։
իկոլը Ալիևին տվել է խոստումներ, որոնց մասին իրենից բացի չգիտի ոչ ոք, նույնիսկ Հայաստանի կողմից բանակցող պաշտոնյաները՝ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ուշադիր հետևում է Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը:
Հորդորում եմ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ԶՈւ գլխավոր շտաբը, ԱԱԾ-ն իրենց գործառույթների շրջանակում գործադրեն բոլոր ջանքերը և ձեռնարկեն ամենախիստ միջոցներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը սպառնացող ոտնձգությունների և սահմանային խախտումների:
«Դուք այս երեք տարին հասկացե՞լ եք, թե ինչով են զբաղված այս իշխանությունները: Ես երեք տարի չեմ հասկացել: Մի բան պարզ է՝ այս մարդիկ անընդհատ իրենց չարածը բարդում են ուրիշների վրա՝ ներքաղաքական կյանքում՝ նախկինների վրա, հիմա էլ բոլոր ձախողումներն ուզում են բարդել ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի վրա»:
«Անկախ իմ ունեցած վերաբերմունքից ու գնահատականներից Լևոն Տեր-Պետրոսյանի հանդեպ, կարծում եմ՝ ՀԱԿ-ում կան բազմաթիվ քաղաքական գործիչներ, որոնք իրենց օրինակով, պահվածքով կարող են օգտակար լինել մեր հայրենիքի կառուցմանն ու զարգացմանը։ Այնպես որ, ՀԱԿ-ին հաջողություն եմ մաղթում, բայց ոչ այնքան, որ մեզ հաղթեն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց Հովիկ Աղազարյանը։
Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու ագրեմանը եկել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է, որ ԱՄՆ-ում իր՝ դեսպան նշանակվելու ագրեմանը՝ համաձայնությունը ստացվել է հյուրընկալող երկրից։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության վարչության անդամներին։
Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ գրելով․ «30 տարի սենց բան չի եղել, չէր կարող լիներ: Իրենք՝ թուրքերն էլ են ասում, ուշադիր լսեք, ասում են՝ հերիք ա, 30 տարի սպասել ենք էս օրվան: Ու էսքանից հետո անասունների մի կույտ կա, որ պնդում են, թե նախկինները 30 տարի ոչինչ չեն արել, Նիկոլը ի՞նչ մեղավոր ա: 30 տարվա արածը երեք տարում ոչնչացրեց, հողին հգվասարեցրեց ու հիմա անցած երսուն տարիներն են քննադատում:
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2022-2024թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակի վերաբերյալ:
Լրագրող Թաթուլ Հակոբյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ նոր հակահայ փաստաթուղթ է շրջանառվում։
Այս պայմաններում, երբ թշնամին դիրքավորվել է մեր հողում, երբ մի քանի օր շարունակ պաշտոնական տարբեր աղբյուրներից լսում ենք ու տեսնում, որ Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում են հարձակվել Արցախի Հանրապետությունից մնացած պատառիկների և Հայաստանի Հանրապետության վրա՝ ակնհայտ է, որ պետք է ժամ առաջ պատրաստ լինել ոչ միայն ցուցադրելու դիմադրություն, այլ նաև ազատագրելու մեր գերեվարված Հայրենիքը:
«Ես չգիտեմ՝ ի՞նչ ենք անելու, մենք չորս կողմից շրջափակված ենք, մի կողմից է միայն մի թեթևակի ճանապարհ, Աստված չանի, եթե կռիվ լինի՝ կարող են մեր դեմը կտրեն, չթողնեն գոնե երեխեքին հանենք»,- շեշտեց Վարո Գրիգորյանը։
Պատերազմի օրերին երբեմն նկարվում էր Արցախում, զինվորական-որսորդական հագուստով, Արարատ ՄԻրզոյանի կողքին։ Պարբերաբար հետաքրքրվում էի՝ իր այդքան գովերգած գիտությամբ զբաղվո՞ւմ էր։ Մի քանի անգամ հրապարակային եմ ասել, որ ոչ մի հոդված չի տպագրել, ոչ մի քննություն չի հանձնել, ինչպես պահանջում է օրենքը։ Այս օրերին լրանում էր նրա ասպիրատնական պայմանական ուսումնառության ավարտն ու պետք է թեկնածուական թեզը պաշտպաներ։ Մինչ գիտխորհրդով որակավորմանը օրը, նախօրեին, տեղեկացրեցին, դիմում է գրել եւ ազատվել ԵՊՀ ասպիրանտուրայից։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ ՀԱԿ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած այն հայտարարությանը, թե ընտրություններին մասնակցում են, որպեսզի թույլ չտան Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը և կանխեն Ռոբերտ Քոչարյանի վերադարձը։
«Գան՝ ինչի՞ շուրջ բանակցեն: Իրենք այնտեղ դիրքավորվել են, ամրապնդվել են, արդեն հենակետերը ստեղծել են, գան՝ ինչի՞ մասին բանակցեն, նրանք չեն պատրաստվում այդ զավթած տարածքները լքել: Իրենք դեռ զավթելու տեղեր ունեն, բայց այս փոքր հատվածում իրենք իրենց խնդիրը լուծել են, ուզել են այդ տեղը զբաղեցնել և ունենալ հենակետ, իրենք հենակետ այնտեղ ստեղծել են, հայկական կողմն այդ հենակետերից իր զորքը հետ է քաշել, մենք Սև լճում չունենք էլ հենակետ»,- ասաց Ադիբեկյանը:
Հաշվի առնելով երկրում քաղաքական առողջ մթնոլորտի բացակայության փաստը, ընդդիմության անվճռական ու անդեմ կեցվածքը, մերժելով երկրի համար օրհասական պահին նեղ քաղաքական պահանջմունքներին հագուրդ տալու մոտեցումը, գերադասում եմ աշխատուժս տնօրինել գիտության ու իրավապաշտպան գործունեության ոլորտներում… Ես ժողովրդին խաբել չեմ կարող…
Ծեծկռտուքը իրենք սկսեցին, և առաջին հարվածը ինձ տվեցին, ապա Հայր Արբակը ինձ ուզեց պաշտպանել, և ինքն էլ հարված ստացավ, և երեքով հարձակվեցին Հայր Արբակի վրա։ Ծեծկռտուքի ժամանակ ոստիկաններ կանչեցի, որոնք անմիջապես հասան, և նրանցից չորսին ձերբակալեցին, որ հիմա ազատ են արձակվել չբացակայելու պայմանով։ Հարուցված է քրեական գործ»։
Արցախում ժամանակ առ ժամանակ թշնամին փորձում է դիրքերն առաջ տալ, սակայն տեղի զինվորականների ու ռուս խաղաղապահների օգնությամբ վերադառնում է ելման դիրքեր։ Երկու օր առաջ նման փորձ կատարել էր Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի ուղղությամբ, սակայն նրան ստիպել են, որպեսզի հետ գնա։
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ստորագրված նոյեմբերի 9-ի խայտառակ եռակողմ հայտարարությամբ նախատեսվող տարածաշրջանի ապաշրջափակումը ՀՀ Սյունիքի մարզը դարձրել է աշխարհաքաղաքական պայքարի հերթական օջախ ու թյուրքական հավակնությունների օբյեկտ:
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ տուրիզմի նախարար Նուրի Էրսոյին և առողջապահության փոխնախարար Թոլգա Թոլունային չի հաջողվել Ռուսաստան կատարած այցի ընթացքում ռուս գործընկերներին վերանայել տալ թռիչքները չեղարկելու մասին որոշումը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
168.am-ի իրանական աղբյուրները նշեցին, որ ԻԻՀ գործելաոճին համաձայն՝ նման գործուղումները բացահայտ չեն արվում, որ բոլորը տեսնեն ակնհայտ, երկրորդ՝ երբեք այդ քանակությամբ բարձրաստիճան զինվորականների՝ գեներալների, հստակ ուղղությամբ և մեկ չվերթով չեն ուղարկում, գնում են մի 2-3 չվերթով, երրորդ՝ տրամաբանությունը հուշում է, որ նման գործողումների համար բավարարում է 1-2 զինվորականը:
Հայկական կողմը, հասարակությունը, բանակը պետք է միամիտ չլինի, միամտություն է հավատալ, որ ադրբեջանական կողմը գալու է բանակցության և այն տարածքներից, որտեղ սողոսկել է կամովի, դուրս է գալու:
Մայիսի 19-ին Դուշանբեում տեղի է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը նեղ, այնուհետև ընդլայնված կազմով, որին ՀՀ պատվիրակությունը գլխավորել է արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը չի կարող մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Հայաստանում Ադրբեջանին տեղեկատվություն տրամադրող գործակալներ կան։
«Առայժմ միայն քարոզչական տիրույթում է շրջանառվում դա․ չնայած նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարության համապատասխան կետը նաև տարընթերցումների և տարբեր մեկնաբանությունների տեղ է թողնում՝ կապված միջանցք լինել-չլինելու հետ, ինչից էլ օգտվում է Բաքվի բռնապետը՝ փորձելով առաջ մղել այդ գաղափարը։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկիրը խայտառակ վիճակում է, բայց Հայաստանին դավաճան վիճվածքը պարտադրեց արտահերթ ընտրույթյուններ: Այո, այստեղ կա միացյալ ընդդիմության մեղքը, որը, ցավոք, միացյալ չգտնվեց այդ կուտը քննարկելու հարցում:
Ինքնաթիռի կործանման հետեւանքով երկու օդաչու է զոհվել Բելառուսում, Բարանովիչի քաղաքի մերձակայքում. այլ զոհեր ու ավերածություններ չկան: Այդ մասին մայիսի 19-ին հաղորդել է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։