«Դեռ կհանդիպենք…». Գևորգ Պետրոսյանը հայտարարություն է տարածել

Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դեռ կհանդիպենք…

Հաշվի առնելով երկրում քաղաքական առողջ մթնոլորտի բացակայության փաստը, ընդդիմության անվճռական ու անդեմ կեցվածքը, մերժելով երկրի համար օրհասական պահին նեղ քաղաքական պահանջմունքներին հագուրդ տալու մոտեցումը, գերադասում եմ աշխատուժս տնօրինել գիտության ու իրավապաշտպան գործունեության ոլորտներում…
Ես ժողովրդին խաբել չեմ կարող…

Այլևս նպատակահարմար չեմ համարում քաղաքական ակտիվ գործունեությունս և իրազեկում եմ, որ Ազգային ժողովի լիազորությունների ավարտից հետո դադարեցնելու եմ քաղաքական գործունեությունս՝ իհարկե՝ պահպանելով կարծիք արտահայտելու սահմանադրական իրավունքս…
Աստված Հայ ժողովրդին պահապան…
Դեռ կհանդիպենք…»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31