«Ինչո՞ւ որոշեցին, որ առնչություն չունի, պարզ չէ, քանզի ՊՆ-ն ասել է «ՉԳԻՏԵՆՔ»․ Կարեն Վրթանեսյանը՝ Տեղեկատվության ստուգման կենտրոնի լուրի մասին

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կառավարությանը կից ՊՈԱԿ-ի հարթակում մեկնաբանում են քիչ առաջ ադրբեջանցիների՝ սոցցանցեր գցած տեսանյութը, ասում են, որ Սյունիքում և Գեղարքունիքում «վերջին իրադարձությունների» հետ կապ չունի։

Տեսանյութում հայկական ԶՈւ համազգեստով զինծառայողին ադրբեջանցի զինծառայողները բրդբրդում են, պարզ ասած՝ «լարում» են ինչ-որ տեղից։

Տեքստը կազմած է այնպես, որ թվա, թե հերքում է, բայց ուշադիր եթե կարդում եք, իրականում ոչ մի բան էլ հերքած չի։

ՊՆ-ն ասել է. «ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ տեսանյութը ուսումնասիրության է ենթարկվում՝ իրական տեղի և ժամանակի վերհանման նպատակով»:

Բայց դրան մեկնաբանություն են ավելացնում արդեն ՊՈԱԿ-ից. «տարածվող տեսանյութը ադրբեջանցի և հայ զինվորականների մասնակցությամբ առնչություն չունի Սյունիքի և Գեղարքունիքի վերջին դեպքերի հետ»:

Ինչո՞ւ որոշեցին, որ առնչություն չունի, պարզ չէ, քանզի ՊՆ-ն ասել է «ՉԳԻՏԵՆՔ»։

Տեսանյութեր

Լրահոս