Իրանից ռազմական ի՞նչ պատվիրակություն է Հայաստան ժամանել

«Զվարթնոց» օդանավակայանի ArmLur.am-ի աղբյուրները հայտնել են, որ Իրանից Հայաստան են ժամանել բարձրաստիճան զինվորականներ, ենթադրվում է՝ 10 գեներալ:

168.am-ի իրանական աղբյուրները նշեցին, որ ԻԻՀ  գործելաոճին համաձայն՝ նման գործուղումները բացահայտ չեն արվում, որ բոլորը տեսնեն ակնհայտ, երկրորդ՝ երբեք այդ քանակությամբ բարձրաստիճան զինվորականների՝ գեներալների, հստակ ուղղությամբ և մեկ չվերթով չեն ուղարկում, գնում են մի 2-3 չվերթով, երրորդ՝ տրամաբանությունը հուշում է, որ նման գործողումների համար բավարարում է 1-2 զինվորականը:

Ի վերջո, տասը բարձրաստիճան զինվորականը, բնականաբար, բանակում՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում», առանցքային դերակատարում ունեն, պաշտոն, ուստի դժվար բոլորին միանգամից հանեն և այլ երկիր գործուղեն:

Մեզ փոխանցեցին նաև, որ Իրանի ԶՈՒ ԳՇ պատվիրակությունը պիտի ժամաներ Հայաստան՝ ԳՇ պետի տեղակալի գլխավորությամբ:

Չպետք է մոռանանք, թե Հայաստանի հետ սահմանն ու Սյունիքն ինչպիսի ռազմավարական նշանակություն ունեն Իրանի համար, և ոչ միայն՝ անվտանգային մթնոլորտի ապահովման, այլև՝ ռազմավարական նշանակության հեռահար ծրագրերի և նախագծերի իրականացման համար:

Տեսանյութեր

Լրահոս