#ՀԻՄԱ. ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «ՍԴ ԳՈՐԾՈՎ» ՀԻՄՆԱԿԱՆ ԴԱՏԱԼՍՈՒՄՆԵՐԸ. #ՈւՂԻՂ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը
Իշխանությունը զորակոչի տարբեր փուլերում արձանագրվող խնդիրների լուծումը տեսնում է ո´չ թե կոռուպցիոն դրսևորումների նվազեցման, առկա «սողանցքների» փակման, զինվորական ծառայությունից խուսափելու պատճառների վերացման համատեքստում, այլ առկա բոլոր ռիսկերի, այսպես ասած, օրինականացման ձևով:
Պետքարտուղար Ռուբիոն այս շաբաթ Թուրքիայում կհանդիպի Սիրիայի արտգործնախարարի հետ։
Ըստ Geostat-ի տվյալների՝ դրանից արտահանումը կազմել է 2,014.4 միլիոն ԱՄՆ դոլար (աճել է 14.2 տոկոսով), իսկ ներմուծումը կազմել է 5,741.3 միլիոն ԱՄՆ դոլար (աճել է 15.7 տոկոսով):
Թուրքական մամուլում լայնորեն տարածվում են տեղական արտադրության «HÜRJET» ուսումնական գերձայնային ինքնաթիռի վերջին արդիականացումները:
Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարում են, որ միմյանց միջև խոսակցություն կա, սակայն Ադրբեջանը չի դադարում թելադրել իր հայտնի նախապայմանները։
Ռուսաստանը նոր ուժեր է տեղափոխում Ուկրաինայում առանցքային մարտադաշտերի թեժ կետեր: Ըստ ամենայնի, ռուսական զորքերը պատրաստվում են ավելի մեծ հարձակման։
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունն անդրադարձել է Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) ինքնալուծարման մասին որոշմանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Ալթունը նշել է, որ այդ որոշումը ցույց է տալիս, թե ներկայիս իշխանության և անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից առաջնորդվող «Թուրքիան առանց ահաբեկչության» գոծընթացն ինչ կարևոր փուլում է: Բացի […]
Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան NBC News-ին հաստատել է, որ Ռուբիոյից բացի, Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին ներկա կլինեն նաև ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Քիթ Քելլոգը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան, «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանն է։
Երեկ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանի վերաբերյալ կարգապահական վարույթի քննության հերթական նիստն էր: Դատավորը հերթական անգամ մեղադրվում է դատական ակտը կողմին չափազանց ուշ տրամադրելու մեջ, տվյալ դեպքում՝ 1.5 տարի, ինչը կողմի համար հետևանք է առաջացրել:
Վրացիների մեծամասնությունը ժողովրդավարությունն ավելի շատ պայմանավորում է կյանքի որակի բարելավմամբ, քան խաղաղ և արդար հասարակության կառուցմամբ կամ ազատ ընտրություններով։
Չինաստանը և Բրազիլիան կարծում են, որ կայուն խաղաղության պայմանագիրը պահանջում է ուկրաինական ճգնաժամի լուծում փնտրել՝ հիմնված դրա հիմնական պատճառների ուսումնասիրության վրա։ Այդ մասին ասված է երկու երկրների ղեկավարների միջև բանակցություններից հետո ընդունված համատեղ հայտարարության մեջ։
Հայաստանում Վրաստանի դեսպանատան առաջ բողոքի ակցիա իրականացնող մի խումբ կոնյակագործների և բեռնափոխադրողների հետաքրքրում էր՝ ինչո՞ւ է ՌԴ կամ Մերձբալթյան երկրներ արտահանվող իրենց ալկոհոլային խմիչքները, հիմնականում՝ կոնյակը, տարանցիկ երկրում՝ Վրաստանում, ստուգումներիենթարկվում:
Այսօր Բաքվում կայացել է Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի «դատավարության» հերթական նիստը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Վարդանյանը բողոք է հայտնել «գործը» քննող դատավորական կոլեգիայի դեմ:
Ռուսական պատվիրակությունը հինգշաբթի կլինի Ստամբուլում և այնտեղ կսպասի ուկրաինական կողմին։ Ըստ ТАСС-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության (ВГТРК) լրագրող Պավել Զարուբինի հարցին։
2020 թվականի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը, ինչպես հայտարարվել է, փակ ձևաչափով ներկայացվելու է սեպտեմբերի 27-ին հետևող ԱԺ լիագումար նիստի առաջին կամ երկրորդ օրը: Սակայն վերջին շրջանում նորից ակտիվացել են բարձրաստիճան զինվորականությանը, հրամանատարներին ուղղված իշխանությունների մեղադրանքները:
Թուրքիան մեծածավալ ներդրում է անում արևային էներգիայի ոլորտում՝ նպատակ ունենալով նվազեցնել էներգետիկ արտաքին կախվածությունը և զարգացնել տեղական արտադրական կարողությունները։
ՀՀ-ն ադրբեջանցի ռազմական հանցագործ Քամիլ Զեյնալլիի նկատմամբ հետախուզումն ԱՊՀ տարածքում դադարեցրել է 2024 թվականին ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա։ Այդ մասին ասվում էր դատախազության պաշտոնական գրության մեջ՝ նշելով, թե այդպիսով վերահաստատվել է 2007թ․ պայմանավորվածությունը։
Հնդիկ դիվանագետը հիշեցրել է, որ հրադադարի ժամկետը համաձայնեցվել է Հնդկաստանի և Պակիստանի ռազմական գործողությունների ղեկավարների կողմից մայիսի 10-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
այիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԽ նախարարական նստաշրջանի շրջանակներում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Թուրքիայում կայացած բանակցություններից հետո ասել է, որ այժմ ուկրաինական հակամարտությունում խաղաղության ուղղությամբ առաջընթացի իրական հնարավորությունների պատուհան կա: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ բանակցությունների ժամանակ ասել է, որ Թուրքիան ակտիվացրել է ջանքերը՝ վերջ դնելու ռուս-ուկրաինական հակամարտությանը, սակայն նա պնդել է, որ հյուսիսատլանտյան դաշինքը չպետք է լինի հակամարտության կողմ։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի աշխատակազմը։
Երբ գալիս ես իշխանության, քեզ պիտի հաշիվ տաս՝ ինչի՞ համար ես գալիս, ի՞նչ պատասխանատվության տակ ես մտնում, հատկապես պատերազմող երկրի դեպքում: Բայց պատասխանատվություն չկա, լրջություն չկա, գաղափարախոսություն չկա: Այսքանը:
Իսրայելը մտահոգություն է հայտնում, որ ԱՄՆ-ն կարող է Թուրքիային վաճառել F-35 տիպի գերձայնային կործանիչներ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վախենում է իր հետ ուղիղ բանակցություններից։
ԱՄՆ-ն քննարկում է Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից և Լեհաստանից ուժեր տեղակայելու հարցը Դնեպրից արևմուտք՝ ուկրաինական կարգավորման շրջանակներում։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Քիտ Քելլոգը։
Ռուսաստանում ամեն ամիս մոտավորապես 50-60 հազար մարդ կամավոր ներկայանում է, որպեսզի մասնակցի «հատուկ ռազմական գործողությանը»։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Դելովայա Ռոսիյա» կազմակերպության մասնակիցների հետ հանդիպմանը։