Բաժիններ՝

Թուրքական գերձայնային ուսումնական ինքնաթիռի արագությունը մոտ 1500կմ/ժ է

Թուրքական մամուլում լայնորեն տարածվում են տեղական արտադրության «HÜRJET» ուսումնական գերձայնային ինքնաթիռի վերջին արդիականացումները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ Թուրքիայի ավիացիայի և տիեզերագնացության արդյունաբերական ընկերության (TUSAŞ) կողմից բարելավվել է ինքնաթիռի հզորությունը:

Նշվում է, որ դրա արագությունը հասել է 1.2 մախի, որը հավասար է ժամում մոտ 1500 կմ-ի (ձայնի արագություն* 1 մախ=1235 կմ/ժ):

Ընդգծվում է, որ այն կարողացել է գերազանցել իրեն մրցակից համարվող օտարերկրյա արտադրության այլ ինքնաթիռներին, ինչպես օրինակ՝ ամերիկա-շվեդական արտադրության «Boeing–Saab T-7A Red Hawk»-ին (0.9 մախ) և իտալական «Leonardo M-346»-ին (1.15 մախ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս