
«Թուրքիան առանց ահաբեկչության գործընթացը կարևոր փուլում է». Ալթուն

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունն անդրադարձել է Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) ինքնալուծարման մասին որոշմանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ալթունը նշել է, որ այդ որոշումը ցույց է տալիս, թե ներկայիս իշխանության և անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից առաջնորդվող «Թուրքիան առանց ահաբեկչության» գոծընթացն ինչ կարևոր փուլում է:
Բացի այդ, Ալթունը հավելել է, որ այս գործընթացը խելամիտ կերպով առաջ մղելու համար կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումներ:
«Բոլոր քայլերը կձեռնարկվեն զգայուն, թափանցիկ, վճռական և մանրակրկիտ կերպով»,-հավելել է նա:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին «ՔԲԿ»-ն հրապարակել է մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումները։
Ըստ այդմ, հայտարարվել է, որ «ՔԲԿ»-ն զենքերը վայր է դնում և ինքնալուծարվում: