Բաժիններ՝

Վրաստանը ժողովրդավարությունը կարևորողների հնգյակում է. զեկույց

Վրացիների մեծամասնությունը ժողովրդավարությունն ավելի շատ պայմանավորում է կյանքի որակի բարելավմամբ, քան խաղաղ և արդար հասարակության կառուցմամբ կամ ազատ ընտրություններով։ Ըստ aliq.ge-ի՝ այս եզրակացությունն արվել է «Ժողովրդավարությունների դաշինք» հիմնադրամի վերջին տարեկան զեկույցում:

Հարցումը նաև ցույց է տալիս աճող անհանգստությունը. Վրաստանն այն երկրներից է, որոնք ամենաշատն են մտահոգված օտարերկրյա պետության կողմից հնարավոր ռազմական հարձակման վերաբերյալ։

Ժողովրդավարության ընկալման վերաբերյալ ըստ ամենածավալուն հարցման` վրացի հարցվածների 86 տոկոսը նշել է, որ իրենց երկրում ժողովրդավարության գոյությունը «շատ» կամ «չափազանց» կարևոր է իրենց համար։ Այս հարցում ակնհայտորեն բարձր միավորով Վրաստանը աշխարհի լավագույն հնգյակում է՝ Հունաստանի, Թուրքիայի, Ուրուգվայի և Հունգարիայի հետ միասին։

Վրացի հարցվածների մեծամասնության կարծիքով, ժողովրդավարական կառավարման նպատակը կյանքի որակի բարելավման ու բարգավաճման հասնելն է։ Այս շեշտադրմամբ Վրաստանը հայտնվել է 52 երկրների ամենամեծ խմբում։

Հետազոտությունը հեղինակած կազմակերպության տվյալներով՝ հարցումն անցկացվել է ամբողջ աշխարհում առցանց՝ ապրիլի 9-ից 23-ը ընկած ժամանակահատվածում։

«Ժողովրդավարությունների դաշինք»-ը հիմնադրել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։ Հիմնադրամը նաև ամենամյա ժողովրդավարության գագաթնաժողովի կազմակերպիչն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս