Բաժիններ՝

Ռուսաստանը պատրաստվում է լայնամասշտաբ հարձակում գործել Ուկրաինայի վրա. Financial Times

Ռուսաստանը նոր ուժեր է տեղափոխում Ուկրաինայում առանցքային մարտադաշտերի թեժ կետեր: Ըստ ամենայնի, ռուսական զորքերը պատրաստվում են ավելի մեծ հարձակման։

Այս մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով ուկրաինական հետախուզության ներկայացուցիչներին։

Նշվում է, որ ուկրաինական DeepState մոնիտորինգային նախագծի համաձայն, այս շաբաթ ռուսական զորքերը ավելի շատ տարածքներ են գրավել Դոնեցկի մարզի արևելյան հատվածում, հատկապես Պոկրովսկ և Տորեցկ քաղաքների շրջակայքում։

Հիշեցնենք, որ վերջերս DeepState-ը հայտնել էր, որ ռուսական զորքերը մոտենում են Դնեպրոպետրովսկի շրջանին։

Վերլուծաբանները հիշեցրել են, որ ռուսական զորքերի գլոբալ և գլխավոր նպատակն այս պահին Դոնեցկի շրջանի ամբողջական օկուպացիան է։ Բայց դա իրականացնելու համար ռուսներին անհրաժեշտ է կատարել առանձին առաջադրանքներ՝ ամբողջությամբ գրավելու Տորեցկը, Չասով Յարը, Պոկրովսկը, Միռնոգրադը և նույնիսկ ավելի հեռու՝ Կոնստանտինովկան, Սլավյանսկը, Կրամատորսկը, Սեվերսկը, Լիմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս