Բաժիններ՝

Թուրքիան նոր փուլ է մտնում արևային էներգետիկայի ոլորտում

Թուրքիան մեծածավալ ներդրում է անում արևային էներգիայի ոլորտում՝ նպատակ ունենալով նվազեցնել էներգետիկ արտաքին կախվածությունը և զարգացնել տեղական արտադրական կարողությունները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեթ Ֆաթիհ Քաջըրը հայտնել է, որ 5 խոշոր ընկերությունների՝ ընդհանուր մոտ 100մլրդ թուրքական լիրա (մոտ 3.1 մլրդ ԱՄՆ դոլար) արժողությամբ ներդրումներն էականորեն կզարգացնեն ֆոտովոլտային տարրերի արտադրությունը։

Թուրքիայում արդեն գործում են արևային վահանակներ արտադրող մի շարք ընկերություններ։ Սակայն դրանց հիմնական բաղադրիչը՝ ֆոտովոլտային տարրերը, հիմնականում ներմուծվում են։ Նոր ներդրումները միտված են այդ բացը լրացնելուն։

Ներդրումային ծրագրերում ներգրավված են հետևյալ ընկերությունները և քաղաքները։

• Alfa Solar Enerji – 390 մլն դոլար (Քըրքլարելի)
• Astronergy Yüksek Teknoloji – 584 մլն դոլար (Ադանա)
• CW Solar Cell Enerji – 520 մլն դոլար (Անթալյա)
• Elin Yarı İletken Teknolojileri – 387 մլն դոլար (Սիվաս)
• Schmid Pekintaş Güneş Enerji Sistemleri – 683 մլն դոլար (Դյուզջե)

Նախատեսվում է, որ այս նախագծերի ավարտից հետո ավելի քան 20.000 նոր աշխատատեղ կբացվի, իսկ տնտեսությունը տարեկան կշահի շուրջ 12 մլրդ դոլարի չափով։

Այս ներդրումները կարող են Թուրքիային դարձնել արևային էներգիայի բաղադրիչների արտադրության տարածաշրջանային կենտրոն։ Ներկայումս երկրի միակ ինտեգրված ֆոտովոլտային տարրերի գործարանը գտնվում է Անկարայում։ Իզմիրում ևս պատրաստվում է նմանատիպ նոր արտադրական հարթակ «Smart Güneş» ընկերության կողմից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս