Բաժիններ՝

Չինաստանն ու Բրազիլիան խոսել են ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղիների մասին

Չինաստանը և Բրազիլիան կարծում են, որ կայուն խաղաղության պայմանագիրը պահանջում է ուկրաինական ճգնաժամի լուծում փնտրել՝ հիմնված դրա հիմնական պատճառների ուսումնասիրության վրա։ Այդ մասին ասված է երկու երկրների ղեկավարների միջև բանակցություններից հետո ընդունված համատեղ հայտարարության մեջ։

«Չինաստանը և Բրազիլիան դրական են գնահատում երկխոսության մեջ հակամարտող կողմերի ներգրավվելու պատրաստակամության վերջին ազդանշանները և ակնկալում են, որ նրանք ավելի մեծ կոնսենսուսի կհասնեն՝ քաղաքական կարգավորման համատեքստում բոլոր կողմերի օրինական մտահոգությունները հաշվի առնելով», – ասված է համատեղ հայտարարության մեջ:

Միաժամանակ նշվում է, որ ուկրաինական ճգնաժամի բուն պատճառների ուսումնասիրությունը կօգնի ի վերջո արդար, տևական և պարտավորեցնող խաղաղության համաձայնագիր ստորագրելուն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս