Իռլանդիայում, ըստ վերջին տվյալների, սառեցվել են ռուսաստանցի մասնավոր անձանց եւ կազմակերպությունների 1,72 մլրդ եվրո ընդհանուր գումարի ակտիվները: Այդ մասին հաղորդել է The Irish Times թերթը՝ վկայակոչելով Իռլանդիայի ԱԳ նախարարության ներկայացուցիչն:
Այս հարցը, կարծես, անընդհատ օդում կախված է։
Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, շարժում է սկսում:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հունիսի 21-ին հեռախոսով Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ քննարակել է Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների գագաթնաժողովի նախապատրաստման հարցը, որը տեղի կունենա հունիսի վերջին Մադրիդում: Այդ մասին հաղորդել էր Սպիտակ տան մամուլի ծառայությունը՝ ամփոփելով բանակցությունների արդյունքները։
Հունիսի 22-ին 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանում:
Այսօր երեկոյան հանդիպեցի իմ սփյուռքահայ բարեկամի հետ։ Սեղանի շուրջ զրուցեցինք հիմնականում Հայաստանում տիրող իրավիճակի, սպասվող ապագայի մասին։ Համեմատություններ արեցինք մեր և այլ ժողովուրդների մտածողությունների միջև՝ հրեաներ, ֆիններ, ռուսներ, արաբներ և այլն։
Բաթումի միջազգային օդանավակայանն առաջին անգամ հայտնվել է ավիաընկերությունների եւ օդանավակայանների Skytrax համաշխարհային վարկանիշում: Այդ մասին հաղորդել է TAV Georgia-ն:
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ընտրողների 43.5%-ը և «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության քաղաքական թև համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) ընտրողների 56.4%-ը նշել են, որ չեն կարծում, որ Գեզիի ցույցերի ժամանակ մզկիթ է այրվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հանգիստ մեր միկրո կյանքն ենք ապրում, երբ մեր ներկան ու ապագան ինքներս չենք որոշում: Այս համատարած ապուշախտը նյարդերս շատ են գրգռում ու պիտի պարբերաբար հիշեցնեմ սրա մասին, որ քաղաքական և երկրի կռավարման դաշտը մտքով տկարների հավաքատեղի է: Հոգնել եմ ստրուկների մեջ ապրելուց:
Երեկ, երբ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ)՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանն իր ներկայացուցչի՝ Արամ Օրբելյանի հետ համատեղ ասուլիսով հանդես եկավ, որի ժամանակ սկանդալային ձայնագրություն հրապարակվեց, Արամ Օրբելյանը հույս հայտնեց, որ թեպետ Վարդազարյանի լիազորությունների դադարեցման հարցով ԲԴԽ-ն որոշումը կհրապարակի հունիսի 23-ին, բայց միգուցե, հաշվի առնելով, որ վարույթի ընթացքում թույլ են տրվել խախտումներ, վարույթի քննությունը կվերսկսվի:
Պետերբուրգյան միջազգային տնտեսական 25-րդ համաժողովին կայացել է Անդրկովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի համանախագահների աշխատանքային հանդիպում։
«Գելափ» միջազգային ընկերակցության կողմից 2022 թվականի մայիսի 26-28-ն անցկացված հարցախույզի համաձայն՝ Հայաստանի հարցված քաղաքացիների 89,3 տոկոսն ասել է, որ իրենց համար անընդունելի է, «եթե Արցախի բնակչությանը տրամադրվի ազգային փոքրամասնության կարգավիճակ Ադրբեջանի կազմում»: Հարցվածների միայն 4,4 տոկոսն է այն համարել ընդունելի։ Հարցվածների 51 տոկոսը բացասաբար է վերաբերվել մայիսի 22-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ […]
5165 շարժման համահիմնադիր, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի ամեն հայտարարությունը ֆիքսվում է, և իշխանափոխությունից հետո, երբ Արցախի հարցի վերաբերյալ բանակցություններ ընթանան, նոր իշխանությունների համար բազմաթիվ խոչընդոտներ են առաջանալու:
2020 թվականի 44-օրյա պատերազմի, ապա նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն փաստաթղթի հետևանքով Հայաստանում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցիները շուրջ 3-ամսյա դադարից հետո կրկին փողոց դուրս կգան։
Ես իմ դիրքորոշումը հանրային գործունեությանս հետ կապված արդեն հայտնել եմ, և դա անփոփոխ է»,-ասաց նախկին Օմբուդսմանը։
Ես փորձում եմ, բայց չեմ կարողանում հասկանալ, թե Եվրախորհրդարանն ինչպես կարող է խոսել արժեքների և մարդու իրավունքների լեզվով՝ ընդունելով համապատասխան լեզուն և բանաձևեր, օրինակ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, մինչդեռ Եվրոպայի խորհուրդը և նրա մարմինները, ներառյալ այս Վեհաժողովը, թաքնվում են «քաղաքական կոռեկտության» հետևում և չեն կարողանում իրերն իրենց անուններով կոչել։
«Բարգավաճ Հայաստանը» երբեք չի դիտարկելու, որ Արցախն ինչ-որ մի ձևով կարող է երբևէ առնչվել Ադրբեջանի հետ։ Այն քաղաքականությունը, որն այսօր գոյություն ունի, դա տանում է դեպի կործանում, իսկ խաղաղության դարաշրջանը բերելու է պատերազմի, ուստի պետք է դուրս գալ այն իլյուզիաներից, որի մեջ տապակված է իշխանությունը։ Կրկնում եմ՝ պատերազմ, արհավիրք և ոչնչացում են բերում նրանք, որոնք խաղաղության անվան տակ հանձնում են կամ փորձում են հանձնել ՀՀ կենսական շահերը»։
Ռոստովի շրջանում ռուսական Սու-25 ռազմական գրոհիչ է կործանվել:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի քանի պատգամավոր՝ Վահագն Հովակիմյանը, Արփի Դավոյանը, Հակոբ Ասլանյանն ու Արմեն Խաչատրյանը, փոփոխություններ են նախաձեռնել Ընտրական օրենսգրքում:
Իգոր Դոդոնը զբաղեցրել է Մոլդովայի նախագահի պաշտոնը 2016-2020 թթ.: 2021 թ. մայիսին նա բերման է ենթարկվել ապօրինի հարստացման, կոռուպցիայի և պետական դավաճանության մեղադրանքով:
Եվրոպական միության երկրները լիակատար կոնսենսուսի են հասել Ուկրաինային Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցում:
Հունիսի 20-ին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում գտնվող խորհրդարանի շենքից մեկնարկեց «Տուն՝ դեպի Եվրոպա» բազմամարդ հանրահավաք-երթը՝ «Ամոթ է» («սիրցխվիլիա») քաղաքացիական շարժման նախաձեռնությամբ։ Մի քանի ժամ տևած հանրահավաքին, ըստ մի շարք տվյալների, մասնակցել է մոտավորապես 100.000 մարդ՝ քաղաքական կուսակցություններ, քաղհասարակական կազմակերպություններ, ուսանողներ, դասախոսներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։ Հանրահավաքի ժամանակ հնչեցված հիմնական ուղերձներն էին`
Ժողովրդա-ազատագրական բանակի գործողությանն ի պատասխան՝ Թայվանի պաշտպանության նախարարությունը օդ է բարձրացրել իր կործանիչները, իսկ ՀՕՊ-ն իրականացրել է թիրախների վերահսկումը:
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքներից հազարավորները բռնի տեղահանվեցին, նրանց մի մասն այսօր վերադարձել է Արցախ, իսկ մի մասը բնակվում է Հայաստանի տարբեր մարզերում՝ վարձով կամ բարեկամի տանը։
Առանց անունների Շարունակում եմ հետևել Գագիկ Ջհանգիրյան-Ռուբեն Վարդազարյան սկանդալային ձայնագրության մեկնաբանությունները։ Սակայն, այս անգամ անուններ չեմ տա։
Ավելի վաղ «Վաշինգտոն փոստ»-ը գրել էր, որ 52-ամյա Սթիվեն Զաբելսկին զոհվել է Ուկրաինայի մարտերում մայիսի 15-ին: Դրանից երկու շաբաթ առաջ՝ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների ժամանակ, զոհվել էր Ամերիկայի մեկ այլ քաղաքացի՝ ԱՄՆ ծովային հետևակի վետերան, 22-ամյա Վիլլի Քենսըլը:
Հունիսի 17-ի Կառավարության նիստի օրակարգում չզեկուցվող հարցերի շարքում ընդգրկված էր «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2012 թ. հոկտեմբերի 3-ի` ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին» արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 2 արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցը:
ԵԽԽՎ հայկական պատվիրակությունում իշխանական թևը ներկայացնող պատգամավոր Սոնա Ղազարյանը համոզված է, թե միջազգային հանրությունում Արցախի կարգավիճակի հարցի լուծման վերաբերյալ կոնսոլիդացիա կա: Ավելին, պնդում է, թե այդ կոնսոլիդացիան նկատելի է նույնիսկ ԵԽԽՎ պատվիրակների հետ անհատական շփումներում:
YouTube տեսահոսթինգային ցանցը ջնջել է ռուսական WarGonzo նախագծի ալիքը, որը հիմնել է ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը։ YouTube-ի ադմինիստրացիան հայտնել է, որ լրագրողները խախտել են որոշակի կանոններ, գրում է dailystorm.ru-ն։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ «Հայրենիք» կուսակցության որոշմամբ՝ դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը։ Խմբակցության ղեկավարը հրաժարվեց պատգամավորական մանդատից: