Բաժիններ՝

Իռլանդիան սառեցրել է ՌԴ-ի հետ կապված պատժամիջոցներին ենթարկված 1,72 մլրդ եվրոյի ակտիվները

Իռլանդիայում, ըստ վերջին տվյալների, սառեցվել են ռուսաստանցի մասնավոր անձանց եւ կազմակերպությունների 1,72 մլրդ եվրո ընդհանուր գումարի ակտիվները: Այդ մասին հաղորդել է The Irish Times թերթը՝ վկայակոչելով Իռլանդիայի ԱԳ նախարարության ներկայացուցիչն:

Հրատարակությունը նշել է, որ նախօրյակին Իռլանդայի կենտրոնական բանկը երկրի գործարար եւ պրոֆեսիոնալ կազմակերպություններին հիշեցրել է այն արգելքները պահպանելու անհրաժեշտության մասին, որոնք ԵՄ-ի մակարդակով ընդունվել են Ռուսաստանի նկատմամբ: Համապատասխան ուղերձներն ուղարկվել են Իռլանդիայի իրավաբանական ընկերությանը, Փաստաբանական կոլեգիային, առեւտրի պալատներին, արհմիությունների իռլանդական կոնգրեսի հաշվիչ գերատեսչություններին, այլ գործարար կազմակերպությունների, գրում է The Irish Times-ը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930