
Բայդենն Իսպանիայի վարչապետի հետ քննարկել է ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստման հարցը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հունիսի 21-ին հեռախոսով Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ քննարակել է Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների գագաթնաժողովի նախապատրաստման հարցը, որը տեղի կունենա հունիսի վերջին Մադրիդում: Այդ մասին հաղորդել էր Սպիտակ տան մամուլի ծառայությունը՝ ամփոփելով բանակցությունների արդյունքները։
«Բայդենը եւ Սանչեսն այսօր (հունիսի 21-ին) քննարկել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստման հարցը, որը տեղի կունենա 2022 թվականի հունիսի 29 – 30-ը Մադրիդում: Ղեկավարները ողջունել են միմյանց տեսնելու հնարավորությունը (Բայդենի՝ Իսպանիա) առաջիա ուղեւորության շրջանակներում:
Նախագահ Բայդենը շնորհակալություն է հայտնել վարչապետ Սանչեսին Իսպանիայի կողմից գագաթնաժողովի անցկացման համար, որտեղ դաշնակիցները կշարունակեն սահմանել հաջորդ տասնամյակում ՆԱՏՕ-ի բարեփոխման ուղեգիծը»,- նշել են Սպիտակ տանը: Մադրիդում պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մակարդակով դաշինքի հերթական հանդիպման մասնակիցներն, ինչպես սպասվում է, կընդունեն նոր ռազմավարական հայեցակարգ, կքննարկեն ՆԱՏՕ-ի ամրապնդման հարցերը եւ կլիմայի գլոբալ փոփոխության հետեւանքներն անվտանգության ոլորտի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: