«Շարժման թիրախում պետք է հայտնվեն նաև Փաշինյանի մերձավորները, որոնք իշխանության բուրգը պահում են». Մենուա Սողոմոնյան

5165 շարժման համահիմնադիր, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի ամեն հայտարարությունը ֆիքսվում է, և իշխանափոխությունից հետո, երբ Արցախի հարցի վերաբերյալ բանակցություններ ընթանան, նոր իշխանությունների համար բազմաթիվ խոչընդոտներ են առաջանալու:

«Նրանց ասելու են՝ բա ձեր ղեկավարությունը այսպես է ասել, այնպես է ասել, հիմա փոխո՞ւմ եք ձեր դիրքորոշումը, սրո՞ւմ եք իրավիճակը: Այսպիսի հարցերի առաջ ենք կանգնելու: Դրան զուգահեռ՝ նրանց ամենօրյա մնալը նշանակում է՝ ամեն օր մի աստիճանով թուլանալ, հասարակությունը մոբիլիզացնելու, երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու կորուստ»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ ընդդիմադիր շարժումը չի մարել և չի մարելու:

«Քանի ինքը կառավարության շենքում նստած է՝ հասարակական լարվածությունը չի թուլանալու, երբեք չի անցնելու: Նա կարող է տարբեր մարդկանց բանտարկել, կալանավորել, այլ տիպի հաշվեհարդարներ տեսնել, միևնույն է՝ այս շարժումը չի՛ կարող մարել»,- շեշտեց նա:

Մենուա Սողոմոնյանի խոսքով՝ ներքին լարվածությունն ու անմիաբանությունն ամենաահավորն է այս պահին.

«Սիրո և հանդուրժողականության օրակարգով 2018թ. իշխանության եկած քաղաքական ուժը երկիրը հասցրել է մի հանգրվանի, երբ մարդիկ ատում են իրար: Իմ շատ հարազատ մարդկանց հետ այսօր փորձում եմ մինիմալի հասցնել շփումը, որովհետև միջանձնային դաշտ է տեղափոխվել այդ ամենը, ու սա կատաստրոֆիկ է, սա դժբախտություն և աղետ է, և այսպես չի կարող շարունակվել: Սա կամ մի հատ շատ ահավոր բանի կհանգեցնի, կամ պետք է Փաշինյանի կողքին կանգնած մարդիկ, ովքեր մի փոքր զգում են այս ամենը, պետք է մտածեն այդ մասին: Շատերին ոչինչ չի հետաքրքրում, Փաշինյանի շրջապատի մեծագույն մասը կյանքում հաջողություն չունեցած, հարգանք չտեսած մարդիկ են, քնել-զարթնել են՝ ինչ-որ բարձունքներում են հայտնվել, նրանց գլուխը պտտվում է, դրա համար ոչինչ չեն տեսնում, կամ այդ ամենը նրանց համար արժեք չունի: Ըստ էության, շարժման թերություններից մեկն այն է, որ հիմնականում Փաշինյանն է թիրախավորվել, պետք է թիրախի տակ լինեն շատ այլ մարդիկ, ովքեր Փաշինյանի իշխանության բուրգը պահում են, պետք է նաև նրանց անհանգստություն պատճառել, նրա մերձավորներին: Փաշինյանի վրա ոչինչ չի ազդում, բոլորը Փաշինյանի դեմ են խոսում, մնացածներն իրենց համար հանգիստ առավոտյան արթանանում, գնում են գործի կամ չգիտեմ՝ ուր, և պետք է նաև նրանց վրա աշխատել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս