«Լավ ձեր/մեր մեջ հեչ թասիբ չկա՞ երկիր սարքելու». Հովհաննես Ավետիսյան
Տնտեսագետ, պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ամեն օր, երբ ինչ-որ սննդամթերք թանկանում է էլ ավելի, կամ վառելիքի գինն է աճում, պիտի իմանաք, որ մեզ չվերաբերվող պատերազմի հետևանք է, պիտի գիտակցեք, որ այս վիճակը հետևանք է մեր պետական համակարգի անգործության, հետևանք է լիբերալ տնտեսական օրակարգի, լիբերալ կառավարման օրակարգի, որով երկիրը գերի են դարձրել դրսի գործընթցների: Պիտի իմանաք, որ սա հետևանք է տկարների կառավարման, տկար մտքով և գաղափարներով մարդկանց, բովանդակազուրկ և յոլլա գնացողների առաջնորդության հետևանք է սա, ինչն արդեն 30 տարի, և հատկապես հիմա, քայքայում է մեզ:
ԱՄՆ-ում ֆինանսական մագնատները փողեր են քերում ամերիկացիներից, արդյունքում դրա վնասների կրողը մենք ենք:
Ռուսը Ղրիմ է ձեռ գցում, սանկցիաներ են կիրառում, դրա հետևանքների կրողը մենք ենք: Իրանին սանկցիաների տակ են դնում, հետևանքների կրողը մենք ենք: Իսրայելը որոշում է թշնամանալ Իրանի հետ, հետևանքների կրողը մենք ենք (զինում է ազերներին), ռուսը որոշում է Ուկրաինան գրավել (կամ դրա մի մասը)՝ հետևանքների կրողը մենք ենք ու այսպես կարող եմ շարունակաբար թվարկել, նույնիսկ, երբ ռուսը ճապոնացուն պարտվեց 1905 թվին էլի հետևանքների կրողը մենք էինք:
Լավ դուք չեք հոգնել ուրիշից կախվածության մեջ ապրելուց, լա՞վ է այսպես, չեք հոգնել վիզ ծռելուց, չեք հոգնել ուրիշի ձեռքին նայելուց, գրանտ ու տեխնիկական աջակցություն մուրալուց, կամ պարտք խնդրելուց, լավ ձեր/մեր մեջ հեչ թասիբ չկա՞ երկիր սարքելու: Ոնց կարա մարդ գնա սովորի աշխարհի լավագույն համալսարաններում հետո գա ու դրսի օրակարգով երկրում կառավարում անի: Լավ այս երկիրը դատապարտվա՞ծ է տհասների ղեկավարման տակ լինելու:
Հանգիստ մեր միկրո կյանքն ենք ապրում, երբ մեր ներկան ու ապագան ինքներս չենք որոշում: Այս համատարած ապուշախտը նյարդերս շատ են գրգռում ու պիտի պարբերաբար հիշեցնեմ սրա մասին, որ քաղաքական և երկրի կռավարման դաշտը մտքով տկարների հավաքատեղի է: Հոգնել եմ ստրուկների մեջ ապրելուց: