YouTube-ը հեռացրել է Պեգովի WarGonzo ալիքը
YouTube տեսահոսթինգային ցանցը ջնջել է ռուսական WarGonzo նախագծի ալիքը, որը հիմնել է ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը։ YouTube-ի ադմինիստրացիան հայտնել է, որ լրագրողները խախտել են որոշակի կանոններ, գրում է dailystorm.ru-ն։
WarGonzo-ի Telegram ալիքում ասվում է, որ YouTube-ը մեկ ամիս առաջ է ջնջել նախագծի ալիքը։ WarGonzo-ն հրապարակել է YouTube-ից ստացած հաղորդագրությունը.«Մենք ստուգեցինք և պարզեցինք, որ դուք խախտել եք մեր համայնքի սկզբունքները: Արդյունքում ձեր ալիքը ջնջվել է»։
WarGonzo-ի թիմը հայտնել է, որ Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո YouTube-ը «անընդհատ արգելափակել է իրենց ալիքը՝ սխալներ գտնելով ամենասովորական տեսանյութերում»։
«Այս հարթակում մեր բաժանորդների թիվը վստահորեն մոտենում էր մեկ միլիոնին, մենք դարձել էինք պատերազմի մասին ռուսական ամենամեծ ալիքը»,- ասել են լրագրողները։