Կառավարության նիստը՝ ՈւՂԻՂ։
ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանել է Արդարադատության նախարարության ՔԿԱԳ Գյումրի քաղաքի տարածքային կենտրոնի ողջ աշխատակազմի՝ շուրջ 6 ամիս աշխատավարձ չստանալու փաստը։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետ Քսավյե Բետտելին՝ ազգային օրվա առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը չի կարող երաշխավորել, որ Շվեդիան եւ Ֆինլանդիան շուտով դառնան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներ:
Քրիստինա Քվեյն: Նախկին դեսպանն է Ուկրաինայում, աշխատել է հիմնականում ԵՄ ուղղությամբ, սպասարկել է տնտեսական ոլորտները: Աշխատել է Մոսկվայում, Բրյուսելում: Դրանից զատ աշխատել է պետդեպում, անվտանգության խորհրդում:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում առաջարկել է Քրիստինա Քվիենի թեկնածությունը: Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում:
Եվրամիության քաղաքացիների կեսից քիչն է պատրաստ հավանություն տալու հակառուսական պատժամիջոցներին, եթե դրանք հանգեցնում են գների աճի: Հունիսի 22-ին այդ մասին հաղորդում է Ֆինլանդիայի YLE հեռուստաալիքը՝ վկայակոչելով հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որը կատարել է Eurobarometer սոցիոլոգիական ծառայությունը։
ԿԺԴՀ-ում բարձր ջերմությամբ հիվանդների օրական աճը չի գերազանցում 20 հազարը չորրորդ օրն անընդմեջ, նախորդ օրը բժիշկները հայտնաբերել են 15 260 դեպք: Հունիսի 22-ին այդ մասին հաղորդել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։
Բա Նիկոլի Հայաստանում էդքան լրտես բռնեցիք, ինչու՞ չեք գրում, թե ով ծագումով որտեղից է: Գրեք էլի, որ Երևանցի էլ կա մեջները, Ախալքալակցի էլ կա, Տավուշից ու Գեղարքունիքցի էլ կա և այլն: Բա օրը ցերեկով Արագածոտնի մարզում ափաշկյարա սպանություններ անողի ծագումնաբանությունն ինչի՞ չեք գրում: Թե՞ Հայաստանի մյուս բնակավայրերում փող ուզող չկա:
Արեւմուտքը ոչ մի շանս չունի Կալինինգրադը Ռուսաստանից անջատելու փորձերում: Այդ մասին հայտարարել է մարզի ղեկավար Անտոն Ալիխանովը: Նրա խոսքով՝ «նման ձգտումների դեմ պայքարի վերջին 5-6 տարվա ընթացքում շատ բան է արվել, ներուժը, որը մեր գործընկերներն ու հարեւանները կուտակել են տասնամյակների ընթացքում, այն գործնականում համահարթված է»:
2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի քաղաքական կյանքն ընթանում է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու նպատակի շուրջ։ Դա միանգամայն հասկանալի է ու տրամաբանական, քանի որ աղետալի պատերազմում կրած պարտությունից հետո այդ պարտության պատասխանատուի ու մեղավորի գտնվելն իշխանության ղեկին հակասում է առողջ բանականությանը։
«Եթե դու քո սիմվոլիկան անգամ չես պահպանում, որպես ՀՀ, դու ո՞ւմ նախագահն ես, ո՞ւմ վարչապետն ես: Այս ամենն իրենց կողմից մանիպուլյացվող կեղծ օրակարգ է, որ ասեն՝ ուզում են գան՝ իշխանությունը վերցնեն. Ո՛չ, այստեղ իշխանության խնդիր չէ, մենք ուզում ենք մեր երկիրը պահել, մեր երկրում ապրելու իրավունք ունենալ: Էն, որ ասում են՝ թուրքերին կծախենք մեր տները, կգնանք. Այ մարդ, դուք չեք էլ հասցնելու ձեր տները թուրքերին ծախեք, թուրքերը դրանք ձեզնից խլելու են, ո՞վ է գալու ձեզ փող տա, ինչի 1915թ. ինչ-որ մեկին փող են տվե՞լ՝ տունը առե՞լ են»:
Արարատի մարզի Արարատ խոշորացված համայնքում նոր «բունտ» է հասունանում, պատճառը կես տարի առաջ ձևավորված համայնքապետարանի հաստիքացուցակներն են։
Արարատ Միրզոյանը և Շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանին մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել էր, որ Զելենսկին հրավիրվել է Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։
Արդեն շուրջ երկու տարի Հայաստանն ապրում է աննորմալ, ալոգիկ վիճակում։ Դա առաջին հերթին վերաբերում է պետությանն ընդհանրապես, պետական կառավարման համակարգին՝ մասնավորապես։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր է ժամանակավորապես վերացնել վառելիքի դաշնային հարկը՝ երկրում բենզինի ռեկորդային գների պատճառով, հունիսի 21-ին հաղորդել է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Ողջ աշխարհի հայությունը շուտով իմանալու է իրականությունը. Արթուր Ասատրյան` Դոն Պիպո
Քաղաքականությունը որպես սյուժե. ՍԻՆԹԵԶ Վիկտոր Սողոմոնյանի հետ․ tv5
Ադրբեջանի և Հայաստանի սահմանամերձ առանձին շրջաններում պարբերաբար տեղի ունեցող միջադեպերը հաստատում են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի համակարգված և կանոնավոր աշխատանքի անհրաժեշտությունը։
«Ինձ մոտ հարց է առաջանում՝ լավ, այս ե՞րբ դարձանք այսքան ստամոքսապաշտ. Ո՞ր կետից սկսեցինք այդպիսին դառնալ»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հարցադրում հնչեցրեց Վահագն Մելիքյանը՝ շարունակելով՝ այս հարցն իրեն մշտապես տանջում է, սակայն դեռ պատասխանն ամբողջապես չի գտնում։
«Երկու նախարարները քննարկել են Բուլղարիայի և Ռումինիայի միջոցով բնական գազ ուղարկելու հնարավորությունը Հունգարիա Ռուսաստանից մատակարարումների հետ կապված խնդիրների դեպքում »,- նշված է նախարարի ուղերձում։
Վստահ եմ՝ ՀՀ-ի առաջ քաշած 6 կետերը ՌԴ-ի կետերն են, նպատակը՝ Արցախի հարցը չֆիքսել․ Ստեփան Դանիելյան
168.am-ի տեղեկություններով, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փակ օրակարգով ոչ պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա, ինչը, ըստ էության, պարբերական բնույթ է կրում:
Եթե ուզում ենք Արցախից ինչ-որ բան փրկել, ապա ՀՀ-ում պետք է ձևավորվի մոդել, որը կապահովի զարգացում․ Արգիշտի Կիվիրյան։
«Վաղը կլինի կամ չի լինի հրապարակում, որովհետև ըստ էության ես ակնկալում եմ, որ պետք է Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) հետամուտ լինի մարդու իրավունքների պաշտպանությանը և չթողնի, որ արդար դատաքննության իրավունքը խաթարվի, ու պետք է վերսկսի վարույթը, որովհետև մի շարք հանգամանքներ չեն պարզել դատական նիստի ընթացքում»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի գործընկեր-կառավարիչ, փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ վաղը՝ հունիսի 23-ին, հրապարակվելիք որոշմանը:
Հայաստանում վերջին տարիներին քաղաքական համակարգի ֆեոդալականացում է տեղի ունեցել․ Արման Գրիգորյան
Վճռաբեկ դատարանի դատավորների թափուր տեղերի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը.
Եվրամիության երկները պետք է հետաձգեն ատոմակայանների փակումը, որպեսզի պատրաստ լինեն առաջիկա ձմռանը ռուսական գազի մատակարարումների դադարեցմանը: Հունիսի 22-ին այս կոչով հանդես է եկել էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ) գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը բրիտանական Financial Times թերթում հրապարակված հարցազրույցում:
Քաղաքականության մեջ լավ-վատ մարդը կեղծ կատեգորիա է․ մարդիկ հավատում են մեխանիզմներին․ Ստեփան Դանիելյան։