Երևանի ավագանու նիստը շարունակվում է. ՈՒՂԻՂ:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները քննարկեցին Կառավարության հեղինակած «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Թուրքիայի ու սկանդինավյան երկու երկրների՝ Շվեդիայի ու Ֆինլանդիայի միջև լարվածությունը շարաունակվում է։ Այն կապված է այդ երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու փորձերի հետ:
Օրինակ, եթե 2021թ ընտրություններին մասնակցեին ընտրելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիները, ապա վստահ եմ,որ մենք այս ողբերգական վիճակում չէինք լինի, իսկ պայմանական 680.000 ընտրող իր կամքը չէր պարտադրի 2.000.000 մարդու վրա ու չէր գցի մեր պետությունը այս կրակի մեջ:
Այսօր օրենքով սահմանված կարգով դիմում եմ ներկայացրել պատգամավորական մանդատս վայր դնելու վերաբերյալ։ Ձեզանից շատերի համար իմ այս որոշումն անակնկալ չէ․ ես մի քանի անգամ հրապարակայնորեն հայտարարել եմ, որ ինձ այլևս չեմ տեսնում այս խորհրդարանում։ Պատճառն ակներև է՝ ՀՀ քաղաքացին մեզ քվե էր տվել այս իշխանությունների կործանարար գործունեությունը կասեցնելու և երկիրն աղետից դուրս բերելու համար։ Սակայն այս խորհրդարանը, իմ կարծիքով, դադարել է լինել նպատակին հասնելու արդյունավետ հարթակ։
Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբետ Բոռնը նախագահ Էմանուել Մակրոնին է ներկայացրել նախարարների կաբինետի հրաժարականի խնդրագիր, որը մերժվել է: Հունիսի 21-ին այդ մասին հայտնել են Ելիսեյան պալատում։
Եվրամիության դեսպան Մարկուս Էդերերն ՌԴ ԱԳՆ է ժամանել՝ կապված Կալինինգրադի մարզում մի շարք ապրանքների տարանցումն արգելելու Լիտվայի որոշման հետ։
Հունիսի 21-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի ափերի մոտ՝ Խաղաղ օվկիանոսում: Այդ մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Հարգելի «Մեկ պատուհանի» աշխատակիցներ, նման խորհուրդ մի տվեք, թե ձեր գործը չի ստացվի. Լևոն Զաքարյան։
Վիրահատությունից հետո դատարան կներկայացնենք կալանքի հետ անհամատեղելիությունը պարզելու վերաբերյալ փորձաքննություն նշանակելու միջնորդություն։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է անցկացրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Եղիազարյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին:
Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների ներկայիս դրությամբ Եվրոպական Միությունը եւ ՆԱՏՕ-ն, ինչպես նաեւ նրանց անդամները լիակատար միասնություն են դրսեւորել եւ ակտիվացրել համագործակցությունը: Այդ մասին հայտարարել են ԵՄ-ի երկրների արտաքին գործերի նախարարները:
Քաղաքապետարանի ֆեյսբուքի էջին ուղղված հարցրերը մնում են անպատասխան. Լևոն Զաքարյան:
Զոհված զինծառայող Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրեն ևս հրավիրել են հարցաքննության։ Ծնողները հարցաքննվելու են 2022 թվականի մայիսի 20-ին Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։
2018թ.հետո իր դիմումի համաձայն քաղաքապետարանից հեռացել է 1305 հոգի. Անահիտ Ասատրյան:
Ավագանու անդամները շնորհավորեցին բուժաշխատողներին՝ օրվա առիթով:
Քաղաքապետարանում պաշտոնների մրցույթների մասին սակավ թվով մարդիկ են իմանում. Լևոն Զաքարյան:
Այս շենքում բազմիցս ազատվել են այնպիսի կադրեր, որոնք տարիների փորձ ունեն. Միքայել Մանրիկյան։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, որոնք անցյալ շաբաթ եղել են Ուրաինայում, Կիեւին մերժել են օպերատիվ մատակարարումների հարցում: Այդ մասին The Los Angeles Times թերթի համար կիրակնօրյա հոդվածում գրել է Դոյլ Մակմանուսը։
Այսօր, հունիսի 21-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի տրամադրության տակ է անցել ոստիկանության Ապարանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Հայրապետյանը։
2022 թվականի մայիսի 20-ի՝ հիշյալ հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի նախաձեռնությամբ և հրավերով, որին ներկա են գտնվել նաև փաստաբաններ, քրեական գործով վարույթն իրականացնող քննիչը, ստորաբաժանման ղեկավարը և Կոմիտեի նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալը։
Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) երեք իրանական կատերներ հունիսի 20-ին հայտնվել են ռազմածովային ուժերի USS Sirocco եւ USNS Choctaw County նավերից 46 մետր հեռավորության վրա: Այդ մասին հաղորդել է The Washington Post (WP) թերթը ՝վկայակոչելով Պենտագոնում իր աղբյուրները։
Ու քո հետ պետք է գնան բոլոր ատելություն քարոզողները։
«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո»,- ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում։
Նման սցենարի իրագործումը նշանակելու է, որ Հայաստանը հանդես է գալու ոչ միայն որպես ադրբեջանական էլեկտրաէներգիայի տարանցման երկիր, այլ ապագայում՝ նաև ներկրող ու սպառող:
Աշխարհում կա մոտ տասնյակ երկիր, որոնք կարող են ինքնուրույն քաղաքականություն վարել եւ դրանց մեջ, օրինակ, չեն մտնում աշխարհի 3-րդ եւ 4-րդ տնտեսություններն ունեցող Ճապոնիան ու Գերմանիան։
Ուկրաինայի ավելի քան 5 միլիոն քաղաքացիներ ենի լքել երկիրը Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր:
Չինական Chery ավտոկոնցեռնի «դուստրը»՝ «Չերիի Ռուս ավտոմոբիլներ» բաժնետիրական ընկերությունը, առաջիկա ամիսներին ռուսաստանյան շուկայում կսկսի Omoda բրենդի երեք մոդելների վաճառքները, ինչն ընկերության երրորդ բրենդը կդառնա ՌԴ-ում Chery-ի եւ Exeed-ի հետ միասին։
Ուկրաինայում արգելափակված հացահատիկի խնդիրն ի վերջո պետք է կլուծվի ՄԱԿ-ի օգնությամբ, եւ երկար չի տեւի: Այդ մասին հունիսի 20-ին լրագրողներին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: