Իմ դիրքորոշումն անփոփոխ է. Արման Թաթոյանը հերքում է

Այսօր տեղեկություն տարածվեց, որ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը վայր է դնելու պատգամավորական մանդատը, և թեև պատգամավորը որևէ մեկնաբանություն չէր տվել այդ առնչությամբ, ավելի ուշ լուր տարածվեց, որ Արթուր Ղազինյանը Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմանի Թաթոյանի հետ քաղաքական դաշինք է կնքելու։
Այս լուրը սակայն Արթուր Ղազինյանը հերքել էր` ասելով, որ իր ինքնուրույն գիծն է առաջ տանելու։

168.am-ի հետ զրույցում Արման Թաթոյանը հարցի առնչությամբ ասաց, որ քաղաքական դաշինք ստեղծելու խոսակցություններն ու ԶԼՄ հրապարակումներն իրականությանը բացարձակ չեն համապատասխանում:

«Ես իմ դիրքորոշումը հանրային գործունեությանս հետ կապված արդեն հայտնել եմ, և դա անփոփոխ է»,-ասաց նախկին Օմբուդսմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930