
Դատարանը երկարաձգել է Մոլդովայի նախկին նախագահի տնային կալանքը

Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ Քիշնևի դատարանը երկարաձգել է իր տնային կալանքը 30 օրով: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Իգոր Դոդոնը զբաղեցրել է Մոլդովայի նախագահի պաշտոնը 2016-2020 թթ.: 2021 թ. մայիսին նա բերման է ենթարկվել ապօրինի հարստացման, կոռուպցիայի և պետական դավաճանության մեղադրանքով: