Զինծառայողների առողջական վիճակը Պաշտպանի աշխատակազմի անմիջական ուշադրության ներքո է:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկկողմ կապերի շուրջ, ընդգծել դրանց սերտացման կարևորությունը:
Արցախում մարդիկ խնդիրներից, դժվարությունից չեն վախենում, պարզապես մարդկանց հետ պետք է ուղիղ խոսել, պարզ պատմել իրականության ու ընթացող գործընթացների մասին և հասարակությանը նախապատրաստել երկարաժամկետ պայքարի
Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։
Գիտնականների կանխատեսումների համաձայն, եթե միջոցներ չձեռնարկվեն ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ուղղությամբ, դարի կեսերին գլոբալ տաքացումը կարող է հանգեցնել մոլորակի վրա 2 աստիճանով օդի ջերմաստիճանի բարձրացում:
Այսպիսով, նոր հայտնաբերված դեպքերի թիվը դարձել է առավելագույնը մարտի 26-ից ի վեր, երբ արձանագրվել էր 24 072 հիվանդ: Ընդամենը համավարակի սկզբից ՌԴ-ում հայտնաբերել են վարակման 18 770 657 դեպք:
Նա ասել է, որ մեզ դուր կգա նրա որոշումը, եւ այն, թե նա երբ կհայտնի դրա մասին, սոսկ ժամանակի հարց է
Տևական ժամանակ է՝ որոշ շրջանակներ, ներկան թողած՝ անցյալի կիսաճշմարտություններ են տարածում տեղեկատվական հարթակներով՝ էլ ավելի մոլորեցնելով հասարակությանը: Միանգամից ասենք՝ դա անօգուտ, անպտուղ աշխատանք է, առավել ևս, որ կիսաճշմարտություններով, որպես կանոն, խնդիր չեն լուծում, այլ ավելի են խորացնում, ավելին՝ կեղծ մեղավորներ և քավության նոխազներ են կարգում՝ նենգափոխելով պատմությունը և հասարակության ուշադրությունը շեղելով ներկայիս մարտահրավերներից և բուն խնդրից:
«Սա հասկանալու համար բավական էր պատկերացնել միայն այն, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո որևէ բան չավարտվեց, ոչ թե՝ Ղարաբաղը հանձնենք և լավ կապրենք, Հայաստանն էլ հանձնենք՝ լավ չենք ապրի: Իսկ հասարակությունն իր դրսևորած անտարբերությամբ ինձ հիմք է տալիս մտածելու, որ եթե, ասենք, Մալաթիա-Սեբաստիայի հանձնման հարցը դրվի, Դավթաշենը անհաղորդ կմնա: Մենք այսօր գտնվում ենք տոտալ թմբիրի մեջ: Մի խումբ ընդդիմադիր քաղաքական, հասարակական գործիչները շատ քիչ են՝ բացատրելու և հասկացնելու, որ պետք է արթնանալ թմբիրից»:
Ներընդդիմադիր գզվռտոցներ․ պատճառները, հետևանքները, լուծումները․ Նարեկ Սամսոնյան
Դրանց թվում են «Ցզիլին-1 Գաոֆեն-03D» շարքի տասն օպտիկական արբանյակներ, որոնք պլանավորվում է օգտագործել Երկրի հեռավար զոնդավորման եւ բարձր լուծաչափի պատկերներ ձեւավորելու համար:
ՌԴ ԱԳՆ-ն պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և պահպանել օրերս ձեռք բերված պայմանավորվածությունները Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «Ռադիո Սպուտնիկ»-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Արթուր Խաչիկյանը ռուս խաղաղապահներին միջազգային խաղաղապահներով փոխարինելու կողմնակիցներին նաև հիշեցրեց պատմության դառը փորձը, երբ միջազգային խաղաղապահներ տեղակայված երկրներում իրականացվել են ցեղասպանություններ, օրինակ՝ Սոմալիում զոհ է դարձել 500 հազար, Ռուանդայում՝ 800 հազար, Բոսնիա և Հերցեգովինայում՝ 8 հազար, իսկ Դարֆուրում՝ 200 հազար մարդ։
Նախարարությունը նաև նշել է, որ Ուկրաինայում հակամարտության հենց սկզբից երկիրը պատրաստ է կողմերին տրամադրել բանակցային հարթակ, ինչպես նաև բովանդակային և փորձագիտական աջակցություն՝ հնարավոր բանակցությունների ընթացքում։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը 168.am-ին ասաց, որ գործը քննող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի կողմից հրամանագրեր են ստորագրվել Հակակոռուպցիոն և Վերաքննիչ դատարանների դատավորներ նշանակելու մասին, և, որ դատարանն այդ դատավորների նշանակման պահի հետ է կապում գործերի վերաբաշխումը և ընդդատության որոշումը:
Հովիկ Ավանեսովի կարծիքով՝ Ադրբեջանի կողմից իրականացվող այդ գործընթացը կանգնեցնելու միակ եղանակը միջազգային կառույցներին դիմելն է. «Ելքն այն է, որ միջազգային լուրջ ազդակներ գործադրվեն կամ բանակցությունների միջոցով հնարավոր լինի՝ ռուս խաղաղապահներն այստեղ դիտակետ տեղադրեն, որպեսզի թույլ չտրվի այն մզկիթի վերածելը կամ պայթեցնելը»։
2022 թվականի հուլիսին Գերմանիայում սպառողական գները, որոնք ներդաշնակեցված ԵՄ չափանիշներին, հուլիսին տարեկան կտրվածքով աճել են 8,5%-ով: Դաշնային վիճակագրական ծառայության (Destatis) վերջնական տվյալները ներկայացնում է «Ինտերֆաքս»-ը։
Օգոստոսի 1-ից հոկտեմբերի 30-ն անցկացվում են եռամսյա հավաքներ: Դրանց մասնակցության ծանուցումները, տարբեր տեղեկությունների և բաց փաստերի համաձայն՝ ուղարկվել են հիմնականում Դիմադրության շարժման մասնակիցներին և նրանց համախոհներին:
ԱՄՆ-ը Ուկրաինային պաշտպանության համար ռազմական սարքավորում կտրամադրի «որքան որ պահանջվի»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է Լատվիա այցի ընթացքում:
«Երբ մի անգամ ինձ արդեն պետք է տանեին առաջնագիծ, շատ վտանգավոր հատված էր, հրամանատար տղաները հարցրեցին՝ Հարութ, ամուսնացա՞ծ ես, երեխաներ ունե՞ս, պատասխանեցի՝ բա ոնց, ամուսնացած եմ, 3 ու կես երեխա ունեմ։ Բոլորը խառնվեցին իրար, թե՝ այ տղա, ի՞նչ 3 ու կես երեխա, ասացի՝ 3 երեխաս ծնվել են, 4-րդ էլ՝ շուտով, սա տղերքը հաճախ էին հիշեցնում, ու ժամերով ծիծաղում էինք իմ պատասխանից իրենց զարմանքի վրա։
Կլիմայի փոփոխության հիմնախնդիրը դասվում է աշխարհի ամենակարևոր խնդիրների շարքում, որը սպառնալիք է ստեղծում երկրագնդի, մարդկության և կենսաբազմազանության համար տնտեսական, հասարակական, բնապահպանական կյանքի տարբեր ասպեկտների վրա ունեցած բացասական հետևանքների պատճառով։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳՆ-ի ղեկավար Ամիր Աբդոլլահիանի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) նախագահ Մուստաֆա Շենթոփը ելույթ է ունեցել Անկարայում գումարված Դիվանագետների 13-րդ համաժողովում։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը կանչել է Չինաստանի դեսպան Չժեն Ցզեգուանին՝ Թայվանի շուրջ ստեղծված իրադրության ֆոնին Պեկինի դիրքորոշումները ճշտելու համար: Այդ մասին հաղորդել է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության ԱԳ նախարարության ղեկավար Լիզ Թրասին:
Այդ զինավարժանքները կարող են պահանջել լրացուցիչ ուժեր, որոնք կգործեն Մերձբալթիկայում եւ արեւելյան թեւում
Փաստաբան Նարեկ Ալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հունիսի 3-ի «Զանգվածային անկարգությունների» քրեական գործով կալանավորված Գրիգոր Կարապետյանն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց։
«ՀՀԿ-ի տարածած հայտարարությանն ավելացնելու ոչինչ չունեմ». Սերժ Սարգսյանը՝ քաղաքական զարգացումների մասին
ԱՄՆ-ը նույնպես մեծացնում է իր ներկայությունը դաշինքի արեւելյան թեւում:
Ինչպես ճշտել են Ժիրոնդի պրեֆեկտուրայում, կրակի տարածման սպառնալիքի պատճառով տարհանվել Է շուրջ 6 հազար մարդ: BFM հեռուստաալիքի տվյալներով՝ կրակն արդեն ոչնչացրել Է 16 տուն:
Եւ ո՞վ է ասել, թե մեր ձեռքին բան չկա կամ քիչ բան կա։ Մեր ձեռքին կա քաղաքական-դիվանագիտական զորեղ գործիքակազմ, որի առկայությունը պարզապես գիտակցել է պետք, և որի ներուժը մեր չբարեկամներն ավելի լավ են գիտակցում ու զգուշանում։