Բաժիններ՝

Լիբանանում Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել է «Հզբոլլահի» մամուլի ծառայության ղեկավարը

Լիբանանի «Հզբոլլահ» շարժման մամուլի ծառայության ղեկավար Մոհամեդ Աֆիֆը զոհվել է Բեյրութի կենտրոնում գտնվող շենքին իսրայելական օդուժի հարվածի հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով լիբանանյան «Ալ Ջադիդ» հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ «Հզբոլլահի» մամուլի ծառայության ղեկավարը զոհվել է Ռաս ան-Նաբայում գտնվող «Բաաս» կուսակցության շենքին հասցված ավիահարվածի հետևանքով։

Ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին ականատեսները հայտնել էին, որ Ռաս ան-Նաբաա շրջանում իսրայելական օդուժի կողմից հարձակման է ենթարկվել մի շենք, որտեղ տեղակայված է սիրիական «Բաաս» կուսակցության կենտրոնակայանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930